ԱՄՆ-ն առայժմ հանդես չի գալիս Հալեպի շրջանում անվտանգության գոտի ստեղծելուն կողմ, հակամարտության կարգավորման հեռանկարները պետք է մշակվեն բանակցությունների ընթացքում` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պավիրակ Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ, հայտարարել է պետդեպարտամնետի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես առաջ չեմ անցնի: Կարգավորման որոշ ձևաչափեր մշակվում են պետքարտուղար Քերիի, նախարար Լավրովի և հատուկ հանձնակատար դե Միստուրայի քննարկումների ընթացքում»,- հայտարարել է Քիբրին ճեպազրույցում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս այն բանի կողմ, որ ամբողջ Սիրիան դառնա անվտանգության գոտի: