Թուրքիայում 12-ժամյա կալանքից հետո ազատ է արձակվել ընդդիմադիր քրդամետ IMC TV հեռուստաալիքի խմբագիր Համզա Աքթանը՝ գրում է bbc.com-ը:
Հեռուստաալիքի տարածած հայտարարության համաձայն՝ Աքթանին ձերբակալել էին շաբաթ առավոտյան հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ ոստիկանական ռեյդի ժամանակ: Խմբագրին հարցաքննել են Twitter-ում արված իր գրառումների, մասնավորապես՝ քրդամետ որոշ մեկնաբանությունների հայտարարությունների վերաբերյալ, որոնցով նա կիսվել է իր «ժապավենում»:
Խմբագրի տեղեկացմամբ՝ քննիչները մեղադրել են իրեն «ահաբեկչական քարոզչություն» տարածելու համար, սակայն պաշտոնական մեղադրանքներ չեն ներկայացրել:
Աքթանը հայտարարության մեջ իր ձերբակալությունը համարել է խոսքի ազատության ճնշման և գրաքննության դրսևորում: