Եվրամիության և Թուրքիայի միջև միգրացիայի հարցով պայմանավորվածությունը կեղծ գործարք է, որը կարող է Եվրոպա ուղղել անօրինականների էլ ավելի մեծ հոսք, համարում է ֆրանսիական խորհրդարանի դեպուտատ, «Ֆրանս-ռուսական երկխոսության» ասոցիացիայի համանախագահ Տերի Մարիանին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես համարում եմ, որ Թաիփ Էրդողանը երկակի խաղ է խաղում: Ես մտածում եմ, որ Եվրոպայի համար այդ համաձայնությունը կեղծ գործարք է. մենք ռիսկ ենք անում որոշ գումար տալ` մեր տարածքում, միևնույն է, ունենալով միգրանտների ալիք»,- հայտարարել է Մարիանին Մոսկվա-Փարիզ տեսակամուրջի ընթացքում:
Նրա կարծիքով՝ համաձայնության այդ տեսակը իմաստ ունի, սակայն ԵՄ-ը կարիք ունի ավելի վստահելի գործընկերոջ: