Wednesday, 22 05 2024
19:50
Լիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր
Սահմանազատման արդյունքում վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, զիջում անվանելն առնվազն անտրամաբանական է․ վարչապետ
19:30
Գերմանիան չի աջակցի Վրաստանի եվրաանդամակցությանը
Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկման հարցն օրակարգում է
Սահմանազատման գործընթացն ապօրինի է. խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումը Երևանում է
19:10
ԱՄՆ-ն վրաստանյան էլիտային հեղինակազրկող տեղեկություններ ունի
Շարժումն ուզում է անել այն, ինչ անում էր Ռոբերտ Քոչարյանը՝ տալ «Զանգեզուրի միջանցք»
18:50
Պորտուգալիայի շենգենյան անդամակցությունը կարող է կասեցվել
Եկամուտը թաքցնող փաստաբաններին վերահսկելու գործիքներ կան. պետք չէ ծանրացնել հարկային բեռը
18:30
Շվեդիան ավելի քան 6 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական աջակցության համար
Իրանում նոր նախագահի անուններ են շրջանառվում. ովքեր են հավակնորդները
18:10
Պաղեստինյան իշխանությունները ողջունել են Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը
Հայաստանի մասին Իրանի կարեւոր հայտարարությունը
Յոթ գործողություն, որ Հայաստանը կարող է նախաձեռնել՝ էլեկտրամոբիլների լայնամասշտաբ գործածումը խթանելու համար
17:31
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս
17:30
ԵՄ-ում քննարկում են Վրաստանի նկատմամբ պատժամիջոցները
ԵԽ-ն կաջակցի առողջապահության ոլորտում ազգային օրենսդրության համապատասխանեցմանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու պատճառով
Գաղտնիք Բայրաքթարի
16:28
Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:24
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աշխատում է ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շուրջ օրինագծի վրա
Շատ մեծ ԱԷԿ-ը պատուհաս կդառնա, եթե նախապես էլեկտրաէներգիայի արտահանման խնդիրը լուծված չլինի
16:09
Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին պետությունը
Շարժման լոզունգները համընկնում են ադրբեջանական և ռուսական նարատիվների հետ
15:45
Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն
Մեր սերունդներին չենք ժառանգի այնպիսի քաղաքականության արդյունք, որը կտանի պատերազմի
Խաղաղության կորպուսի ծրագրի շրջանակում երկու երկրների միջև ամուր կապեր են ձևավորվել․ ԱՄՆ դեսպան
ՀՀ նախագահը աջակցություն է հայտնել ԱՄՆ խաղաղության կորպուսի ծրագրին. արդեն ունենք 37 կամավոր

Սերժ Սարգսյանի շախմատի քարերը

Ելույթ ունենալով համաշխարհային առաջատարներից մեկը համարվող, համալսարանական տարբեր վարկանիշերում առաջին հորիզոնական զբաղեցնող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ Սերժ Սարգսյանը փորձել է ներկայանալ բարեփոխիչի ամբողջ շքեղությամբ: «Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանը՝ առանց որևէ խտրականության: Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու երբեք մեջ չեմ կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա: Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա գլխավորած կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այդ «ռեֆորմատորական» ելույթից ժամեր առաջ քննարկում էր ՀՀԿ վառ անհատականություններից մեկի՝ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհեր մականունով ավելի հայտնի պատգամավորի վարքը: Լրագրողները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ բողոքելով, որ Սեդրակյանը հայհոյել է իրեն հարցեր ուղղող լրագրողներին: Կան ձայնագրություններ, բայց ՀՀԿ մյուս անհատականությունները համառորեն չեն լսում որևէ հայհոյանք: Ըստ երևույթին, պետք է կայացած լինեն ոչ թե անհատի լսողական օրգանները, այլ լսողական ինստիտուտները պետք է կայանան երկրում, որ ՀՀԿ-ական անհատները սկսեն լսել իրենցից մեկի հայհոյանքները, մերժեն, դատապարտեն, պատասխանատվության ենթարկեն, իսկ հասարակությունն էլ տեսնի, հավատա, պետությունն էլ բարեփոխվի:

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի մեկ այլ կուսակից Առաքել Մովսիսյանը՝ Շմայս մականունով ավելի հայտնի, քարը քարին չթողեց խորհրդարան կոչվող ինստիտուտից՝ անձնական վիրավորանք հասցնելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա համարձակվել էր հարց ուղղել Սերժ Սարգսյանի կոմպետենտության վերաբերյալ: Շմայսն իհարկե աչքի է ընկել վառ անհատականության համանման այլ դրսևորումներով և ըստ երևույթին քիչ է մնացել, որպեսզի իրագործի Սերժ Սարգսյանի երազանքն ու ստեղծի Սարգսյանի հայհոյախառն պաշտպանության մի ինստիտուտ՝՝ պետության բարեփոխմանը նոր թափ հաղորդելու համար: Սերժ Սարգսյանի աներկբա հույսն այն է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում չգիտեն Շմայսի, Թոխմախի Մհերի, ՀՀԿ այլ վառ անհատականությունների, նրանց գրագիտության մակարդակի, աշխարհաճանաչողության սահմանի մասին, չգիտեն, որ այդ մարդիկ հանդիսանում են Սերժ Սարգսյանի ռեֆորմատորական կենսագրության անքակտելի ուղեկիցներն ու հանդիսանում են նրա գլխավորած կուսակցության առանցքային դեմքերն ու շարժիչները:

Սարգսյանի հույսն այն է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում չեն կարդում հայկական մամուլ, չեն հետևում Հայաստանի այսպես կոչված քաղաքական անցուդարձին: Եվ այդ հույսն անկասկած արդարացված է: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում զբաղված են անհամեմատ լուրջ գործով և շատ հավանական է նույնիսկ, որ շատ շուտով այնտեղ կմոռանան նաև Սերժ Սարգսյանի ելույթի մասին:

Կմոռանան, որովհետև այնտեղ տեխնոլոգիական համալսարան է, ոչ թե բանասիրական, այն էլ՝ հեռակա կամ երեկոյան թեքումով: Այնտեղ գնահատում են ապրանքային որևէ տեսք ստացած միտքը, ոչ թե ճառերը, որքան էլ դրանք լինեն հուզիչ և գեղեցիկ:

Համալսարանում գուցե լոկ քաղաքավարությունից ելնելով Սերժ Սարգսյանից չեն պահանջել որևէ պրակտիկ աշխատանքային արդյունք, որը կվկայեր նրա ելույթում արտահայտված մտքերի գործնականությունը: Բայց այդ արդյունքը չեն էլ ակնկալում, որովհետև Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում գիտեն, որ եթե կա արժանահավատ որևէ նշանակալի արդյունք, ապա այդ արդյունքը ինքն է իր համար ճանապարհ հարթում և հասնում ճանաչման, կարիք չկա հարցնել դրա մասին: Իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթից առաջ և հետո չի տիրապետում այդօրինակ աշխատանքային արդյունքի, թեև տիրապետել է դրան հասնելու բավական ազդեցիկ լծակների: Պարզապես այդ լծակները կիրառվել են ու կիրառվում են անձնական իշխանության, ոչ թե պետական ինստիտուտների ամրացման ու արդիականացման համար: Ավելին, պետական ինստիտուտների ամրացումն ու արդիականացումը չի դիտարկվում որպես անձնական իշխանության ամրացման միջոց, այլ հակառակը՝ դիտարկվում է իբրև խանգարող հանգամանք: Սերժ Սարգսյանը պետական և հանրային ինստիտուտների չկայացածության, աղավաղման թիվ մեկ շահառուն է ի պաշտոնե, և այդ չկայացածությունը նա գործնականում փայլուն է օգտագործում իր խնդիրները լուծելու համար: Այդ ինստիտուտները նրա համար շախմատի քարեր են, որոնք տեղաշարժում է ըստ հայեցողության: Դրա թարմ վկայությունը ՀՅԴ հետ գործակցությունն էր և դրա շրջանակում պետական կառավարման համակարգի վերաձևումները: Ահա Հայաստանում կատարվող միակ հետևողական աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում