Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Զենքերի ցանկի հրապարակումը զգուշացում էր Ադրբեջանին. Ալեքսանդր Սկակով

Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զինատեսակների ցանկը հպարակելը յուրօրինակ քաղաքական ուղերձ է: Դրանով Ռուսաստանը զգուշացրել է Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա էսկալացիան անընդունելի է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ միաժամանակ չհամաձայնվելով, որ դա կարող էր քաղաքական ուղերձ լինել նաև Թուրքիային կամ ՆԱՏՕ-ին:

«Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ պարզ է: Զենքերի ցանկը հենց այնպես չի հրապարակվում. դրանով ակնարկվում է, որ հակամարտության հետագա էսկալացիան անընդունելի է և հղի է բացասական հետևանքներով: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ պատճառով թե՛ Ռուսաստանը և թե՛ ՆԱՏՕ-ն զգույշ են գործելու: Այնպես որ, սա ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ տվյալ դեպքում՝ Ադրբեջանի դեմ: Հաշվի առնելով թուրք պաշտոնյաների վերջին այցերը Բաքու՝ հնարավոր է՝ սրանով նաև ակնարկվում է, որ Թուրքիան ևս պետք է հաշվի առնի Ռուսաստանի անհանգստությունը»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Մեր հարցին՝ զինատեսակների ցանկն ամբողջակա՞ն է, թե՞ գուցե կան զինատեսակներ, որոնք չեն հրապարակվել, Սկակովը պատասխանեց. «Մենք չգիտենք՝ ցուցակն ամբողջական է, թե ամբողջական չէ: Ոչ ոք չի կարող երաշխավորել»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված վարկային համաձայնագրով Հայաստանին մատակարարվող զինատեսակների ցանկը հրապարակել էր (http://www.1in.am/1844923.html) ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին: Ռուսական կողմն այս քայլով փաստացի խախտել է ստորագրված պայմանագրի 10-րդ կետը, ըստ որի կողմերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները համաձայնագրում նշված ինֆորմացիայի գաղտնիությունը պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում