Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել էլ-Ջուբեյրը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որը նա սպասում է Մոսկվայից, հաղորդում է Reuters-ը:
«Այժմ սպասում է Ռուսաստանի օգնությանը, որը չի կարող նրան փրկել»,- հայտարարել է էլ-Ջուբեյրը:
Նախարարը հավելել է, որ Ասադին աջակցելու նախկին փորձերը` հիմնականում Իրանի ձեռնարկած, «ձախողվել են»: