Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իշխանությանն առանց որոշակի ժառանգորդի թողնելու համար

«Կարծում եմ՝ հանրությանը չի հետաքրքրում, թե Դաշնակցությունը երբ կմտնի կոալիցիա, ով կդառնա նախարար և մարզպետ: Հիմնական գործարքը այսօր չի կայացել, այլ հանրաքվեից շատ ժամանակ առաջ, երբ Դաշնակցությունը ստանձնել էր սահմանադրական նախագծի կնքահոր կարգավիճակը»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Աղայանը:

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն այս գործարքից ոչ թե հիմա է շահ ակնկալում, այլ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, որպեսզի այդ ամենը ներկայացվեր ոչ թե որպես անձնական իշխանությունը երկարաձգելու օպերացիա, այլ որպես ինչ-որ քաղաքական գործընթաց:

«Իսկ պաշտոնների բաժանումը ներհանրապետական խնդիր է»,- ասաց Արմեն Աղայանը՝ հավելելով, որ իշխող համակարգը շատ ծայրահեղ ճգնաժամային վիճակում է. «Հանրապետականում կան թևեր, որոնք Սերժ Սարգսյանի ժառանգության համար պիտի հիմա մրցակցեն: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի մի որոշակի ժառանգ չլինի, որովհետև երբ ժառանգը լինի, ինքն այլևս իշխանություն չի ունենա»:

Հարցին՝ ընդդիմադիր ո՞ր ուժը կարող է հակակշիռ լինել կոալիցիոն ուժին, Արմեն Աղայանն ասաց. «Արձանագրենք, որ հին ընդդիմությունը մահացավ: Ըստ էության Կոնգրեսը գոյություն չունի այն իմաստով, ինչ իմաստով գոյություն ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավից հետո»: Նրա կարծիքով՝ Հրանտ Բագրատյանի՝ ընդդիմության կոալիցիա կազմելու առաջարկը ևս անիմաստ է. «Այսօր ընդդիմությունը կարող է միմիայն ազգայնական բնույթ կրել: Հակառակ դեպքում մենք կունենանք շատ տաղտկալի ընտրություններ և խորհրդարան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում