Georgia Online-ի փոխանցմամբ՝ Իրանում Վրաստանի վարչապետին սպասում են 2-3 ամիս անց։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Թալեբի Ֆարին։ Նրա խոսքերով՝ Վրաստանի վարչապետի իրանական այցի ժամանակ կստորագրվեն մի շարք կարևոր համաձայնագրեր։
Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ հաջորդ շաբաթ Իրան է մեկնելու Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։ Այցի ժամանակ նա քննարկելու էլեկտրաէներգիայի փոխանակման հարցը, գազի մատակարարման թեման ու Վրաստանից ջրային ռեսուրսների արտահանման հարցը։