Ինչպես հայտնի է՝ 2 տարեկան արքայազն Ջորջը վերջերս սկսել է հաճախել Montessori մանկապարտեզ: Ամբողջ աշխարհի համար նա Միացյալ Թագավորության գահաժառանգն է: Բայց իր նոր ընկերների և ուսուցիչների շրջանում Ջորջը պարզապես երեխաներից մեկն է, նշում է spletnik.ru-ն:
Գաղտնի աղբյուրը հայտնում է, որ մանկապարտեզում թագավորական ընտանիքի ներկայացուցչին առանց առանձնահատկությունների են վերաբերվում: Երեխաները և դաստիարակները նրան պարզապես Ջորջ են անվանում:
Արքայազն Ջորջը
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնն աշխատում են, որ Ջորջը մանկուց իմանա հասարակ կյանքի համը և ավելի մոտ լինի ժողովրդին:
Ներքին աղբյուրները հայտնում են, որ Ջորջին շատ է դուր գալիս մանկապարտեզում, ուր նա հաճախում է ոչ լրիվ օրով: