Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից անձամբ ընտրված 1100 «գթասրտության միսիոներների» խումբը կարող է թողություն տալ մեղքեր, որոնք սովորաբար կարող է ներել միայն Հռոմի պապը, հայտնում է BBC-ն:
Այդպիսի մեղքերի թվում են խոստովանության գաղտնիության խախտումը, սուրբ հաղորդության պղծումը և պապին սպանելու փորձը:
Այսպես կոչված սուպերխոստովանահայրերը կցրվեն ողջ աշխարհով: Նրանցից մեկը պլանավորում է մեկնել Ավստրալիա, մյուսը կայցելի կանադական Արկտիկայի էսկիմոսների համայնքին: