2016թ. ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կիրականացնեն պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանապետության շտաբների հրամանատարի կոմիտեի նախագահին, զորավարժությունները կլինեն Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող միջուկային փորձարկումների և հեռահար գործողության հրթիռների արձակման պատասխանը:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ հակամիջոցները ներառում են գործողություններ՝ ուղղված Հյուսիսային Կորեայի կողմից հետագա սադրանքների կանխարգելմանը, իսկ դրանց մաս կկազմեն բարձր տեխնոլոգիական և ամենամասշտաբային զորավարժությունները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հարավային Կորեայի իշխանությունները ամերիկացի գործընկերների հետ կքննարկեն հակահրթիռային պաշտպանության առաջատար համակարգի տեղադրման հարցը, որը կպաշտպանի երկիրը Հյուսիսային Կորեայի ռազմական ակտիվության աճից: