ԱՄՆ-ում մեղուների ընտանիքների վերացման համար, ինչը հանգեցրել է մարդու և բույսերի համար օգտակար միջատների ոչնչացման, մեղավոր են եվրոպական մեղուները: Այս մասին համառոտ տեղեկություն է տարածել BBC News-ը:
Գիտնականները մեղուների շրջանում համաճարակի տարածման գլխավոր պատճառը համարել են միջատների համաշխարհային առևտուրը, ինչը հանգեցրել է Varroa destructor մակաբույծի տարածմանը: Գիտնականները նման եզրակացության են հանգել միջատների գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում:
Գենետիկների կարծիքով՝ մակաբույծի տարածման ուղղությունը պայմանավորված է ոչ թե բնական, այլ արհեստածին պատճառներով, որոնցից ամենակարևորը մեղուների առևտուրն է: Գիտնականները Varroa destructor-ի աղբյուր են համարել Եվրոպան, որտեղից նրանք տարածվում են Հյուսիսային Ամերիկա և Նոր Զելանդիա:
Համաճարակի դեմ պայքարելու համար գիտնականները առաջարկում են անասնաբուժական վերահսկողություն սահմանել, սահմանափակել տարածաշրջանից համաճարակին առավել հակված մեղուների արտահանումը և ներկրումը: