Իրաքի Էրբիլ քաղաքի հյուրանոցում հրդեհի հետևանքով մահացել է Ֆիլիպինների 14 քաղաքացի, 3 իրաքցի և 1 պաղեստինցի, հայտնում է Todays Zaman պարբերականը: Էրբիլ քաղաքը Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքն է:
Նշվում է, որ պաշտոնական հետաքննություն է տարվում: Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն:
Հաղորդվում է, որ 10 մարդ վնասվածքներ են ստացել: