Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված հերթական միջադեպից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«2016-ի հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է հեռախոսով կապվել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը չի արձագանքում»,- հայտնել է Քալինը:
Նրա կարծիքով՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է Ռուսաստանի հայտարարությունների կեղծ լինելն այն մասին, թե Անկարան իրավիճակը քննարկում է ոչ թե Մոսկվայի, այլ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:
«Մի կողմից՝ Պուտինը խուսափում է Էրդողանի հետ շփումից, իսկ մյուս կողմից՝ հայտարարում, թե մեզ հետ ոչ ոք չի կապվել: Իրական վիճակն այսպիսին է»,- ընդգծել է Քալընը: