Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Սարգսյան-Ալիև հանդիպումից «հայկական կողմը ստացավ առավելագույնը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, ինչպիսի՞ ամրագրումներ կարող ենք կատարել դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե էլ կարծես մեծ լավատեսություն չկար բուն ԼՂ հարցի բանակցային գործընթացի առաջընթացի առումով, սակայն ակնկալվում էր, որ գոնե սահմանային լարվածության հետաքննման մեխանիզմների շուրջ կլինի որոշակի առաջընթաց:

– Հանդիպումը ճիշտ հասկանալու համար ես այն կբաժանեի 3 փուլի՝ մինչ հանդիպում, բուն հանդիպում և հանդիպումից հետո:

Մինչ հանդիպում. մի քանի իրադարձություններ, որոնք ուղղակիորեն ազդում էին հանդիպման օրակարգի և ընթացքի վրա: Մինչ այդ Միացյալ Նահանգների Կոնգրեսում 2 կոնգրեսականների՝ Ռոյսի և Էնգելի նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել մի փաստաթուղթ, որը հետագայում 80 կոնգրեսականներ ստորագրեցին, որի կետերը հետևյալն էին. կապված ԼՂ հակամարտության շփման գծի հետ՝ պետք է դիպուկահարները հեռացվեն, պետք է համապատասխան տեխնիկական սարքավորումներով վերահսկողություն սահմանվի շփման գծի վրա, և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է էապես համալրվի, ինչը, իհարկե, շատ լուրջ անհանգստություն է պատճառում Ադրբեջանին:

Երկրորդ՝ ինչ տեղի ունեցավ դրանից հետո. Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի օրը նշվեց ԱՄՆ Կոնգրեսում, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների հետ, բայց ամենակարևորն այն էր, որ հանդիպում տեղի ունեցավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահող Ջեյմս Ուորլիքի հետ: Ադրբեջանը բարձրացրեց մեծ աղմուկ, ըստ էության ասվեց, որ Ուորլիքը պետք է շուտով հեռացվի, ինչը անմիջապես պաշտոնապես հերքվեց Միացյալ Նահանգների կողմից: Շատ հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Ջեյմս Ուորլիքը հարցազրույց տվեց ադրբեջանական մամուլին, որտեղ հայտնվեց մի շատ կարևոր նոր տարր. Ուորլիքը խոսեց կարգավորման սկզբունքների՝ ուժի չկիրառման սկզբունքի մասին՝ չանդրադառնալով ոչ ինքնորոշմանը, ոչ տարածքային ամբողջականությանը, և դրան ավելացրեց ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, որը Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի մեկ այլ սկզբունք է: Դա, ըստ էության, շատ լուրջ նախազգուշացում էր Բաքվին:

Այս ֆոնին դրանից հետո Ադրբեջանը սկսում է հանդիպումից առաջ հասկանալ, որ այն չի ընթանալու իրեն ցանկալի սցենարով, որ այդ հանդիպման հիմնական հարցը լինելու է շփման գծի վիճակը և  վերահսկման մեխանիզմների ստեղծումը, այսինքն՝ դա բացարձակապես չի համապատասխանում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, և լարվածությունը մեծացնում է շփման գծի վրա: Ես վստահ եմ՝ շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանը նույնիսկ հանդիպման օրը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել շփման գծում, Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում անցկացնում է  խորհրդակցություն, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնում է Ղարաբաղ: Սա շատ հստակ ուղերձ էր Իլհամ Ալիևին, որ մենք գիտենք՝ դու ինչեր ես ծրագրում (մինչ այդ հայտնվեց տեղեկատվություն, որ Ադրբեջանը իր զրահատեխնիկան, մասնավորապես՝ տանկերը մոտեցրել է առաջնագծին), այսինքն՝ սա հստակ և բաց մեսիջ էր, որ մենք պատրաստ ենք: Սա այն մթնոլորտն էր, որն արդեն ինքնին շատ մեծ ճնշում էր Ալիևի վրա, որովհետև թե օրակարգը, թե թեման, մեղմ ասած, բացարձակապես նրա սրտով չէին:

Շատ կարևոր եմ համարում, որ տեղի է ունեցել առանձնազրույց Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, որից հետո Ալիևը հեռացել է, իսկ Սարգսյանը շարունակել է շփվել եռանախագահների և Կասպրշիկի հետ: Կարծում եմ, որ, այո՛, հիմնական խնդիրը եղել է շփման գծի վերահսկման մեխանիզմների հաստատման հարցը: Եռանախագահողների այս քաղաքականությունը, ես կարծում եմ, չափազանց արդյունավետ է, որովհետև այժմ կարգավորման մասին խոսելը իրատեսական չէ աշխարհաքաղաքական այս իրավիճակում:

Երկրորդ՝ եռանախագահողների հայտարարության մեջ նույնպես առաջին կետով ամրագրված էր շփման գծի հարցը (սա ասելով՝ ես նկատի ունեմ նաև Ադրբեջան-Հայաստան սահմանում տիրող իրավիճակը): Այնուհետև խոսվել է կարգավորման մասին, և արձանագրվել են այդ տարաձայնությունները: Դրանից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է հայտարարություն անում և մեկ անգամ ևս ամրագրում, որ Հայաստանն իր համաձայնությունը տվել է, այսպես կոչված, նորացված սկզբունքներին, այսինքն՝ 3 սկզբունքներին և 6 տարրերին:

Ես կարծում եմ, որ վերադառնալուց հետո Ալիևը հասկանում է, որ բավական բարդ իրավիճակում է հայտնվել, արդեն փակուղային է դառնում իր քաղաքականությունը, և ռուս-թուրքական լարվածության հետ կապված նրա ծանր իրավիճակին ավելանում է մանաթի սրընթաց արժեզրկումը՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարում է, որ մանաթն անցնում է լողացող կուրսի: Սակայն մենք շատ լավ գիտենք, որ մանաթը լողալ կարող է միայն նավթային միջավայրում, և ես կարծում եմ՝ այդ արժեզրկումը շարունակվում է: Ու հանկարծ հայտարարություն է անում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Այդ հայտարարության հիմնական կետը հետևյալն է. ասվում է, որ Ադրբեջանը, հիմնվելով Մադրիդյան նորացված սկզբունքների վրա, պատրաստ է սկսել աշխատել մեծ համաձայնագրի վրա: Նմանատիպ հայտարարություն Ադրբեջանն առաջին անգամ է հնչեցնում: Սա ուղղակի վերջին հույսն է՝ փոխելու եռանախագահողների օրակարգը, փորձելու սկսել բուն համաձայնագրի վրա աշխատանք, որպեսզի չկասեցվի այն, ինչն արդեն թափով ընթանում է ԱՄՆ նախաձեռնությամբ, այսինքն՝ շփման գծի հարցը:

– Մամեդյարովը հայտարարության մեջ նշում է նաև, որ իրենք կողմ կլինեն հետաքննության մեխանիզմներին այն դեպքում, երբ Հայաստանը դուրս բերի իր զորքերը «օկուպացվածե տարածքներից:

– Դա լուրջ չէ, դա արվել է բացառապես ներքին օգտագործման համար: Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր ուղղությունը, մանավանդ որ՝ Ռոյսի և Էնգելի նախաձեռնությունը պաշտոնապես պաշտպանվեց Պետդեպարտամենտի կողմից, այսինքն՝ սա շատ հստակ քաղաքականություն է: Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները այդ ծուղակը չեն ընկնի և կասեն, որ նախ՝ շփման գծում հաստատենք վերահսկելի իրավիճակ, դուրս բերեք դիպուկահարներին և ծանր զրահատեխնիկան, դրանից հետո նոր կաշխատենք այդ մեծ համաձայնագրի վրա: Ակնհայտ է, որ եռանախագահողները նույնպես այս էժանագին ծուղակը չեն ընկնի:

– Պարոն Շահնազարյան, Ձեր նշած վերահսկման մեխանիզմի ներդրմամբ փորձ է արվում ամրագրել ստատուս քվոն: Տեսակետ կա, որ ստատուս քվոյի ամրագրմամբ շահագրգիռ են Միացյալ Նահանգները, Հայաստանը, բայց դա ձեռնտու չէ ոչ միայն Ադրբեջանին, այլև Ռուսաստանին:

– Ես Ձեր պնդման հետ համաձայն չեմ: Ո՛չ, դա չի ամրագրում ստատուս քվոն, այլ ստեղծում է պայմաններ, այսինքն՝ հրադադարի լիիրավ պահպանում, որի վրա կարելի է շարունակել հետագա բանակցությունները, որովհետև դե ֆակտո վաղուց արդեն դադարել է զինադադարը: Սա է եռանախագահողների ասածը, նաև՝ ԱՄՆ-ի, իսկ Ռուսաստանը այդ կապակցությամբ դեռ չի արտահայտվել:

– Ռուսաստանը կարծես մինչ այժմ այդ ուղղությամբ որևէ շահագրգռվածություն չի բարձրաձայնել: Սա հաշվի առնելով՝ որքանո՞վ են իրատեսական այդ մեխանիզմի կյանքի կոչման շանսերը:

– Իմ համոզմամբ՝ նույնիսկ այնքան կարևոր չէ դրա կյանքի կոչվելը (չնայած շատ կարևոր է՝ երկու կողմերից զինվորներ են զոհվում), որքան կարևոր է, որ այս ուղղվածությունը եռանախագահողները պահեն և թույլ չտան Ադրբեջանին այլ հարցերով փորձել շեղել: Այս գիծը պետք է շարունակել՝ մինչև Ադրբեջանը համաձայնի սրան: Սա, իհարկե, դանդաղ պրոցես է, բայց այս ուղղվածությունը ուղղակիորեն բխում է Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքական շահերից, որովհետև սա իրատեսական քաղաքականություն է: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը, մեղմ ասած, հրճված չէ այս առաջարկությունից: Սա արդեն առանձին խոսակցության թեմա է:

– Էդվարդ Նալբանդյանը անմիջապես այդ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից սահմանային էսկալացիան ապտակ էր միջնորդներին: Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ հայկական կողմը այս հանդիպումից հետո սրտնեղված էր ձեռք բերված համաձայնությունից:

– Բացարձակապես, ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ հայկական կողմը այս հանդիպումից ստացավ առավելագույնը ակնկալածից: Նրանք հետո են հասկացել իրենց վիճակի ողջ ծանրությունը, որովհետև Մամեդյարովի հայտարարությունն արվեց Բաքվում, դե, թող ասեին Բեռնում: Ադրբեջանը մի շատ ծանր հարված էլ ստացավ՝ այնտեղից, որտեղից ընդհանրապես չէր սպասում՝ Մեծ Բրիտանիայի կողմից, երբ Լոնդոնի Չաթեմհաուս է հրավիրվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որից հետո այցելում է բրիտանական պառլամենտ, ինչի մասին ադրբեջանական մամուլը շատ կարճ բաներ գրելուց հետո լռեց: Եվս մի հետաքրքիր դիտարկում. Բեռնի հանդիպման ժամանակ ադրբեջանական մամուլը տեղեկատվությունը վերցնում էր հայկական աղբյուրներից, ավելի շուտ՝ ՀՀ պաշտոնական հաղորդագրություններից:

– Ինչո՞վ եք դա բացատրում:

– Այն բանով, որ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենք չէին մեկնաբանում, շահագրգռված չէին դրանով: Նույնն էլ տեղի է ունենում այս օրերին:

– Պարոն Շահնազարյան, այս ամենը նկատի առնելով՝ առաջիկայում սահմանային ինչպիսի՞ վիճակ կարող ենք ակնկալել՝ էսկալացիան կթուլանա՞, թե՞…

– Չի թուլանա էսկալացիան: Եկեք էսկալացիան չկապենք իրադարձությունների հետ, դա Ադրբեջանի քաղաքականությունն է, որով այդ երկիրն էլ ավելի է դրդելու Միացյալ Նահանգներին առավել ակտիվ զբաղվել այդ հարցով: Ադրբեջանի նկատմամբ ճնշումները գնում են բոլոր ուղղություններով, նաև՝ մարդու իրավունքների, իսկ մենք հայտնվել ենք բավական բարենպաստ իրավիճակում և պետք է կարողանանք այդտեղից դիվիդենտներ քաղել: Դրա միակ ուղին այն է, որ պետք է Հայաստանը ցույց տա, որ ի վիճակի է ինքնուրույն քայլեր կատարելու, որոնք միգուցե այնքան էլ դուր չգան մեր երկրի արտաքին կառավարումը վերցրած պետությանը, բայց բխում են ԼՂՀ-ի և  Հայաստանի պետական շահերից:

Կանխելով Ձեր հարցը՝ ասեմ, որ Միացյալ Նահանգները խիստ գնահատական տալով հանրաքվեի արդյունքները խախտողներին՝ շատ հստակ ցույց է տալիս, որ իրենք սատարում են Հայաստանին, բայց ոչ՝ Հայաստանի իշխանություններին բոլոր հարցերում:

– ՀԱՊԿ-ում այսօր Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է ընթանում, և Հայաստանը ստանձնում է նախագահությունը ոչ միայն այդ կառույցում, այլև ԵՏՄ-ում: Դա ի՞նչ կարող է մեզ տալ:

– Ամփոփ ասեմ. ամեն դեպքում ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը բացարձակապես չի պաշտպանում մեր անվտանգությունը, իսկ Հայաստանի ներկայացուցիչը եթե լինի այդ կառույցում, առնվազն Հայաստանին լրացուցիչ վտանգներ չեն սպառնա այդ կառույցի կամ Ռուսաստանի կողմից: Ինչ-որ իմաստով դա համարում եմ դրական՝ իհարկե, մեծ ակնկալիքներ չունենալով:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա լարվածությանը, այստեղ կա մի մտահոգիչ բան, որին կարծես մամուլը չի անդրադառնում: Մի քանի օր առաջ Պուտինն անդրադարձավ իր և թուրք պաշտոնյաների հանդիպմանը G20-ի շրջանակներում և ասաց, որ «Թուրքիայի իշխանությունները մեզ հետ խոսել են իրենց համար շատ զգայուն հարցերի մասին և մեզ այնպիսի խնդրանքով են դիմել, որ չեն տեղավորվում միջազգային իրավունքի մեջ, և մենք դրան ընդառաջ ենք գնացելե: Լուրջ կասկածներ ունեմ, որ դա վերաբերել է նաև մեզ: Հայաստանի իշխանությունները պետք է բացատրություն պահանջեն Կրեմլից, թե դա ի՞նչ զգայուն հարց է, որ չի տեղավորվում միջազգային իրավունքի սահմաններում, բայց որի հետ դուք Անկարայի հետ եկել եք պայմանավորվածության, երբ եղբայրներ էիք՝ մինչ այս գժտվելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում