«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին իր ելույթում մասնավորապես նշեց. «Մենք մեր հանրահավաքը սկսել ենք հենց Գյումրիից՝ սեպտեմբերի 25-ին, և այն «դուխն» ու վճռականությունը, որ դուք տվեցիք, մեզ հերիքեց հաղթական քարոզարշավ անցկացնելու ամբողջ Հայստանով մեկ: Այսօր եկել ենք ձեր առջև հաշվետվությամբ հանդես գալու և բացճակատ հայտարարում ենք ՝ «Ոչ»-ը հաղթում է: Հաղթում ենք ամբողջ հանրապետությունով մեկ: Այսպիսի վիճակ երբեք չի եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում: