ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հաստատել է «Ուկրաինայի զորակցության մասին» №422 բանաձևը՝ հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հաղորդագրությունում նշվում է, որ վեհաժողովն այդ բանաձևում հանդես է եկել դաշինքի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին ուղղված կոչով, որը վերաբերում է Ուկրաինայի օգնության ջանքերի կրկնապատկմանն ու մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման պահպանմանը։
Դաշինքը հանդես է եկել նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների աջակցությամբ։