Հանուն տղայի Լոնդոնի 2 աշակերտուհիների միջև վեճը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են մոտ 200 դեռահասներ՝ հայտնում է ТСН-ն:
Մրցակցող քոլեջներից 2 աղջիկ չեն կարողացել «կիսել» տղային և որոշել են հարցը լուծել տղամարդավարի՝ բռունցքների օգնությամբ: Նրանց շուրջը արագ հավաքվել է աշակերտների մեծ բազմություն, որի մի մասը օգնել է աղջիկներին, մյուսներն էլ պարզապես դիտել են և տեսանյութ նկարել:
Դեռահասներին հանգստացնելու համար ուղարկվել են հարյուրավոր ոստիկաններ: Նրանցից պահանջվել է 3 ժամ՝ շրջանում կարգուկանոն հաստատելու համար: Արդյունքում 3 մարդ ձերբակալվել է, սակայն լուրջ վնասվածքների մասին տվյալներ չկան: