Sunday, 12 05 2024
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞

Այս Սահմանադրությունը ևս ժողովրդի հետ կապ չունի, ժողովուրդը պայքարի, որ ի՞նչ անի

«Այս սահմանադրական փոփոխությունները հարվածում են նաև որոշ հանրապետականների շահերին: Հայաստանում կար 3 ազդեցիկ պաշտոն՝ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի: Այսօրվա սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայությամբ՝ նախագահի պաշտոնը դառնում է ձևական, վարչապետի պաշտոնը բավական թուլանում է, մնում է մեկ պաշտոն՝ ԱԺ նախագահի: Եվ որոշ հանրապետականներ, որոնք հույս ունեին 2018-ից հետո քաղաքական կարիերա անել, նրանց ճանապարհը փակվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հատնեց Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով այն տեսակետին, որ սահմանադրական փոփոխություններն արվում են՝ կանխելու համար Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն՝ Արմեն Բադալյանն ասաց. «Թե ով կլինի նախագահի պաշտոնում, այսպես թե այնպես, Մոսկվան էր որոշելու, այսինքն՝ եթե Մոսկվան ցանկանար նրա վերադարձը, ապա այս փոփոխությունները թույլ չէին տա անցկացնել: Այս փոփոխություններից հետո երկրորդ նախագահը եթե փորձի վերադառնալ, վերադառնալու է որպես շարքային կուսակցության ղեկավար, որը, բնականաբար, խորհրդարանում մեծամասնություն չի կազմելու: Ուստի խիստ կասկածելի է նրա վերադարձը»:

Ինչ վերաբերում է հասարակության մեծ զանգվածների պայքարին՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, ապա Արմեն Բադալյանն ասաց. «Ոչ այսօրվա Սահմանադրությունն է գործում, ոչ նախորդն է գործել, ոչ էլ ապագան է գործելու: Այսինքն՝ այս Սահմանադրության հարցը ժողովրդի հետ առնչություն չունի: Ուրեմն ժողովուրդը դուրս գա պայքարի, որ ի՞նչ անի»:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս սահմանադրական փոփոխություններն իրականացվում են ոչ թե իշխանությունների, այլ կոնկրետ մեկ մարդու վերարտադրության համար, քանի որ այդ մարդը 2018-ին այլևս չի կարող նախագահ առաջադրվել:

Անդրադառնալով Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի դիրքորոշմանը՝ Արմեն Բադալյանն ասաց. «Փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ-ն դարձավ ՀՀԿ-2, քանի որ այդ կուսակցությունն առանց նախագահականի աջակցության այլևս չի կարող անցնել խորհրդարան: Քանի որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը այլևս չի աշխատում, ցուցակը կազմվելու է նախագահականում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում