ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի համար սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունն անսպասելի չէր: Ենթադրելի էր, որ այսպես պիտի լիներ, որ վարման կարգի հետ կապված՝ պետք է խոչընդոտեին- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գ. Ջհանգիրյանը,- որևէ զարմանալի բան տեղի չի ունեցել»:
«Ոչ»-ի ճակատ է ձևավորվել, բայց տարբեր խմբեր կան, մեկ միասնական ճակատ չկա, ինչպե՞ս է հնարավոր հաջողության հասնել. ըստ Ջհանգիրյանի՝ մոտ ապագայում հստակեցումները կլինեն, թե որ ուժերը որ ուժերի հետ կհամագործակցեն, առայժմ դեռ խմորումների փուլն է, շուտով ավելի տեսանելի կլինի:
Գ. Ջհանգիրյանը անհամաձայնություն հայտնեց այն մտքին, որ ընդդիմությունը տարիներ շարունակ ձախողել է. «Տարիներ շարունակ ընդդիմության ջանքերով ժողովրդավարություն է ձևավորվել, քաղաքացիական այս շարժումները հենց այդ պայքարի արդյունքն են»: