Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս կբացվի Էսքիշեհիրի նահանգի Սիվրիհիսար շրջանում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թվականին ու ավարտվել են մոտ երկու տարի առաջ։ Այնուհետև քաղաքապետարանը հայտարարել է շրջակարգը բարեկարգելու մրցույթ։
Ակնկալվում է, որ այդ ուղղությամբ վերջին աշխատանքները կավարտվեն 2-3 ամսից։ Եկեղեցու բացման արարողությանը կմասնակցեն Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները։ Ընդգծվում է, որ եկեղեցին կառուցվել է 1650 թվականին, իսկ 1876 թվականին հրդեհի հետևանքով վնասվել է։ 1881 թվականին այն վերաբացվել է և հայտնի է որպես Անատոլիայի երկրորդ խոշոր եկեղեցի։