ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայինները կորցնում են Սիրիայում տարածքների վերահսկողությունը քուրդ աշխարհազորայինների հետ շարունակվող մարտերի ընթացքում: Այս մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքների՝ ՄԱԿ-ի խորհրդի ղեկավար Պաուլո Սերիժու Պինեյրուին:
Նրա խոսքերով` աշխարհազորայինների հետ մարտերում մի շարք պարտություններից հետո ծայրահեղականները փոխել են իրենց մարտավարությունը` ակտիվ հարձակումներից անցնելով մահապարտների կողմից ահաբեկչական հարձակումներին ականապատ ավտոմիջոցների օգնությամբ, ինչպես նաև հանկարծակի հարձակումների միջոցով:
Ավելի վաղ խորհրդի հրապարակած զեկույցում դաժան բռնության փաստեր են արձանագրվել հակամարտությանը մեջ ներառված տարածքների բնակիչների և սիրիացի զինվորականների նկատմամբ: