Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

ԱՄՆ մուտքի վիզա ստանալուց առաջ կարևոր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

Ամիսը մեկ անգամ ընթերցողին հնարավորություն ենք տալիս իրեն հետաքրքրող հարցերով դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Ֆրենկ Տուին, ում պատասխանները հրապարակվում են «Առաջին լրատվական» կայքում: Հարցերը կարող են առնչվել ԱՄՆ մուտքի վիզաներին ու ԱՄՆ ուղևորություններին: Միացյալ Նահանգները Հայաստանից ժամանած այցելուներին առաջարկելու շատ բան ունի` կարող եք ծանոթանալ ԱՄՆ պատմությանը, մշակույթին, ճաշակել ամերիկյան ուտեստներն ու գինիները, տեսնել ԱՄՆ ճարտարապետությունը, լինել ծովափնյա հանգստավայրերում ու ազգային պարկերում: Կարող եք նաև ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ հյուպատոսին ուղղված ԱՄՆ վիզաներին ու ներգաղթային գործընթացներին վերաբերող ձեր հարցերն ու նրա պատասխանները:

– Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած հարյուրավոր հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, իմ գրասենյակը ուղղակիորեն պատասխանի ձեզ:

Վիզաների գործընթացին առնչվող ձեր հարցերի պատասխանները կարող եք գտնել դեսպանության կայքի (հասցե՝ armenia.usembassy.gov) «Մուտքի արտոնագրեր» բաժնում, որտեղ կարող եք ծանոթանալ ընթացակարգերին՝ անգլերեն ու հայերեն: Կա նաև տեսանյութ, որտեղ ներկայացվում են հարցազրույցի հետ կապված մանրամասները: Ի վերջո, դիմումի ներկայացումը և հարցազրույցի նշանակումը նույնպես իրականացվում է առցանց: Եթե մտադիր եք դիմել վիզայի համար, ապա նախևառաջ այցելեք այս էջ:

Հարց Ա. Սադոյանից. Իմ ընտանիքի անդամներից մեկը Միացյալ Նահանգներում ինձ համար ներգաղթային միջնորդագիր է ներկայացրել, իսկ վերջերս տեղեկացա, որ տրամադրվում են բազմակի մուտքի ոչ ներգաղթային վիզաներ՝ 10 տարի ժամկետով, որն ինձ համար առավել նպատակահարմար է: Կուզենայի իմանալ՝ արդյո՞ք ներգաղթային վիզայի համար իմ անունով ներկայացրած միջնորդագիրը կարող է անդրադառնալ ոչ ներգաղթային վիզա ստանալու վրա, ինչն այս պահին ավելի ձեռնտու եմ համարում:

– Շնորհակալություն, գերազանց հարց է: Մեզ հաճախ են հարցնում, թե արդյոք ներգաղթային միջնորդագրի առկայությունը կամ խաղարկային վիզայի դիմումը կարո՞ղ են անդրադառնալ ոչ ներգաղթային վիզա ստանալու որոշման վրա: Նախ ուզում եմ հստակեցնել, որ հյուպատոսական ոչ մի պաշտոնյա չի կարող ասել՝ տվյալ անձը իրավասու է վիզա ստանալ, թե ոչ, քանի դեռ դիմում չի ներկայացվել: Պատճառը շատ պարզ է. տուրիստական/բիզնես վիզայի տրամադրման հարցում շատ բան կախված է հարցազրույցից: Սրանից զատ, երևի հիշում եք, որ ոչ ներգաղթային վիզայի համար դիմած անձը պետք է հյուպատոսական պաշտոնյային կարողանա համոզել, որ Միացյալ Նահանգներում մնալու մտադրություն չունի: Իսկ երբ անձի անունով կա ներգաղթային վիզայի գործ, սա հստակ փաստում է, որ տվյալ անձը ԱՄՆ-ում մնալու մտադրություն ունի: Այնուհանդերձ, ես ու մյուս հյուպատոսական պաշտոնյաները մեր պրակտիկայում ոչ ներգաղթային վիզաներ տրամադրել ենք այդպիսի մարդկանց, քանի որ նրանք կարողացել են հիմնավորել, որ ոչ ներգաղթային վիզայի պայմանները չեն խախտի ու չեն ներգաղթի Միացյալ Նահանգեր, քանի դեռ իրենց ներգաղթային գործը չի բավարարվել: Ա. Սադոյանը, եթե չի կամենում ներգաղթային վիզա, ապա կարող է վիզայի հայտն ու միջնորդագիրը հետ վերցնել ու հարցազրույց վարող հյուպատոսական պաշտոնյային բացատրել իրավիճակը:

Հարց Հ. Գևորգյանից. 2009թ. դիմել եմ ոչ ներգաղթային վիզայի համար ու մերժում եմ ստացել: Նախկին մերժումը կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ, եթե ես կրկին դիմեմ:

– Նախկին մերժումը կարող է նաև բացասաբար չանդրադառնալ: Հյուպատոսական պաշտոնյան նոր վիզայի դիմում քննության առնելիս անպայմանորեն դիտարկում է վիզայի տրամադրման նախկին մերժումներն ու բավարարումները՝ անկախ դրանց վաղեմությունից: Որոշումը կայացնելիս մենք հիմնվում ենք դիմողի ընթացիկ իրավիճակի վրա, և գիտակցում ենք, որ 2009թ. ի վեր ձեզ մոտ իրավիճակային փոփոխություններ են եղել: Պատրաստ եղեք ներկայացնել ու քննարկել հանգամանքների այն խոշոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել վիզայի նախորդ դիմումից հետո:

Հարց Է. Պետրոսյանից. Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ դիմում լրացնել:

– Վիզայի համար դիմելիս լրացվում է առցանց դիմումի ձևը, որը կարող եք գտնել մեր Armenia.usembassy.gov կայքի միջոցով: Առցանց դիմումը լրացնելիս կպահանջվի լուսանկարի ներբեռնում: Եթե հանկարծ չստացվի լուսանկար ներբեռնել, մի անհանգստացեք, լուսանկարը կներկայացնեք հարցազրույցի ժամանակ: Դիմումի առցանց ձևը լրացնելուց ու ուղարկելուց հետո, էկրանին կբացվի հաստատման համարով էջը: Այդ էջն անհրաժեշտ է տպել: Հաստատման համարը կպահանջվի նաև հարցազրույց նշանակելիս, որը նույնպես արվում է առցանց:

Կրկին ուզում եմ նշել, որ ձեր հարցերից շատերի պատասխանները արդեն իսկ կան դեսպանատան Armenia.usembassy.gov կայքում: Եթե ունեք կայքը կիրառման համար ավելի հեշտ դարձնելու վերաբերյալ առաջարկներ, ապա մեզ տեղյակ պահեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում