ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր մեր ընտանիքում տոն է: Վաղ առավոտյան մեր տուն էին շտապել ամուսնուս՝ Սեյրան Օհանյանի ծնողները՝ վաստակաշատ մանկավարժներ Մուշեղ և Լաուրա Օհանյանները: Նրանք եկել էին առաջին դասարան ուղեկցելու իրենց թոռնուհուն՝ փոքրիկ Լաուրային:
Կարևորելով գեղագիտական դաստիարակության դերը անհատի ձևավորման գործում՝ որոշեցինք, որ մեր երեխաները իրենց հանրակրթական ուսումնառությունը պետք է անցկացնեն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
Ինչպես բոլոր մայրերը, այնպես էլ ես ցանկանում եմ, որ իմ բալիկները զգայուն հոգի ունենան. լինեն կարեկից, նրբազգաց, բարեկիրթ, ազնիվ, Այս հատկանիշները մարդու ներաշխարհում ձևավորվում են առաջին հերթին արվեստի` երաժշտության, գեղեցիկի հետ շփման շնորհիվ:
Շնորհավորում եմ իմ և բոլոր բալիկներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ցանկանում եմ՝ նրանք շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ և միշտ ապրեն խաղաղության մեջ: