Լոս Անջելեսում արտիստներին հանձնել են MTV ալիքի մրցանակները: Երեկոյի աստղն է դարձել Ամերիկայում սիրված Թեյլոր Սվիֆթը, ով գլխավոր մրցանակին զուգահեռ ստացել է նաև 3 անվանակարգերի արձանիկներ:
Ինչպես միշտ մրցանակների հանձնումը ետին պլան էր մղվել: Հանդիսատեսին ավելի շատ հուզում էին հայտնիների հագուստները և նրանց աղմկահարույց պահվածքը: Հանդիսատեսի ամբողջ ուշադրությունը գրավեց կիսամերկ Մայլի Սայրուսը, որը երեկոյի ընթացքում հասցրեց մի քանի անգամ զգեստափոխվել՝ ներկայացնում է novosti-n.org-ը:
Կիսամերկ մարմիններից և էրոտիկ պարերից բացի միջոցառումը հարուստ էր նաև հուզիչ պահերով: Նոր հիթը ներկայացնող Ջասթին Բիբեր արտասվեց բեմում, ելույթի ժամանակ: