Monday, 13 05 2024
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է

Վենետիկի հանձնաժողովն ասում է հանեք, բայց նկատի չունի ընդհանրապես հանելը, ասում է՝ հանե՛ք, օրենքով կարգավորե՛ք

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը գնահատականներ է հնչեցրել՝ Հայաստանի իշխանությանը կոչ անելով հրաժարվել երկփուլ ընտրությունների գաղափարից:

«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հանձնաժողովի գնահատականներին, նշեց, որ ըստ էության՝ հանձնաժողովը դեմ չէ այս համակարգին, պարզապես նշում են, որ պետք չէ ընտրական մեխանիզմները մանրամասն կարգավորել Սահմանադրությամբ, թող Սահմանադրության մեջ նշվեն ընդհանուր սկզբունքները, և այդ առումով անհրաժեշտ է 89 հոդվածի 4-րդ կետը հանել, իսկ ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը կարգավորվի ընտրական օրենսգրքով։ Անհրաժեշտ է ապահովել այս համակարգի հետագա զարգացման անհրաժեշտ ճկունություն, իսկ եթե այդ մանրամասները ամրագրում ես Սահմանադրության մեջ, դու այդ ճկունությունը չես ունենում և ամեն անգամ չես կարող գնալ Սահմանադրություն փոխել։ Դրա համար իրենք առաջարկում են, որ Սահմանադրության մեջ ընդհանուր սկզբունքները նշվեն, իսկ մնացածը թողնել օրենքին: Այդ լույսի ներքո բառացիորեն ասված է, որ 89-րդ հոդվածի 4-րդ կետը պետք է հանել՝ երկրորդ փուլի հնարավորությունը պետք է կարգավորվի ընտրական օրենսգրքով։

Մեր դիտարկմանը՝ եթե այս կետը հանվի և այն տարվի ընտրական օրենսգիրք, արդյոք Սահմանադրության փոփոխությունների այս փաթեթը ամբողջական տեսք կունենա, փաստաբանը նշեց. «Վերցնենք 23-րդ հոդվածը, որտեղ, ասենք, մանրամասն սահմանվի, թե որ դեպքում կարելի է կյանքից զրկել, եթե դա բացարձակապես անհրաժեշտ է։ Մի մասն ասում է՝ մանրամասն պետք է սահմանվի, մյուս մասը նշում է, որ կյանքի հետագա զարգացումները 21-րդ դարում այնքան անկանխատեսելի են, և դու չես կարող սպառիչ ցանկ սահմանել սահմանադրության մեջ, եկեք ընդհանուր սկզբունքը Սահմանադրության մեջ նշենք, մնացածը թողնենք օրենքին։

Հիմա զուգահեռ անցկացնենք ԱԺ կազմավորելու եղանակի հետ։ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ կարիք չկա այդքան մանրամասն ընտրական մեխանիզմը Սահմանադրության մեջ սահմանել, կարելի է ընդհանուր սկզբունքը նշել և երկրորդ փուլի մանրամասն կարգավորումը թողնել օրենքին։ Հետևաբար 89-րդ հոդվածի 4-րդ կետը պետք է հանել։ Ես սկզբունքորեն կողմ եմ։ Վենետիկի հանձնաժողովը կատեգորիկ դեմ չէ երկփուլ ընտրությանը, նա ուղղակի նկարագրում է մեխանիզմը, ասում, որ այն վերցրած է Իտալիայի փորձից, նշում, թե ինչու է Իտալիան գնացել այդ համակարգին, և նշում է, որ դա չի նշանակում, որ անհրաժեշտաբար կարելի է կիրառել մի երկրում, որը նոր է անցում կատարում խորհրդարանական համակարգի և առաջին անգամ է բախվում նման փորձության հետ։

Հանձնաժողովն ասում է հանեք, բայց նկատի չունի ընդհանրապես հանելը, քանի որ սա հակաժողովրդավարական է, ասում է՝ հանե՛ք, օրենքով կարգավորե՛ք, բայց Սահմանադրությամբ մի՛ կարգավորեք։

Անդրադառնալով դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ հասարակությունը կարծես բաժանվել է սևերի և սպիտակների, Արա Ղազարյանը նշեց, որ քաղաքական գործիչներն են բաժանել սևերի և սպիտակների՝ ելնելով նեղ անձնական ու կուսակցության շահերից: Նրանք, ովքեր դրական բան են ասում Սահմանադրության վերաբերյալ, դառնում են վատը, որոնք ավելի ու ավելի բացասական բաներ են ասում, դառնում են լավը։ Ինֆորմացիայի շահարկում է գնում, ժողովուրդը չի հասկանում որն է լավը, որը՝ վատը։ Պետք է պրոֆեսիոնալների ներգրավմամբ հանրային իրազեկում անցկացնել, իսկ այսօր հանրային իրազեկումը միայն Վարդան Պողոսյանի վրա է, ով պարբերաբար ելույթ է ունենում։

«Ես կարծում եմ՝ իսկապես սահմանադրությամբ ամեն բան մանրամասն կարգավորելը վտանգավոր է, քանի որ 21-րդ դարում ենք ապրում, որտեղ շատ արագ են փոխվում հասարակական հարաբերությունները, նոր տեսակի իրավունքներ, նոր հարաբերություններ են զարգանում, դրա համար որոշ տեղերում պետք է սկզբունքը նշել, հետո օրենքը կկարգավորի»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ իշխանությունը պետք է վերանայի այս գլուխները, բայց ոչ թե որովհետև Վենետիկի հանձնաժողովը քննադատել է, այլ այն իմաստով, որ կարիք չկա ընտրական մեխանիզմը մանրամասն կարգավորվի սահմանադրությամբ: Նրա խոսքով, մենք առաջին անգամ ենք բախվում պառլամենտարիզմի հետ, և այս համակարգը բարեփոխելու անհրաժեշտություն դեռ կլինի, դրա համար ավելի լավ է մանրամասն կարգավորվի օրենքով, իսկ Սահմանադրության մեջ նշվի ընդհանուր սկզբունքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում