Ինչպես հայտնել է ամերիկյան OK! տաբլոիդը, 13 տարվա համատեղ կյանքից հետո Դենիել Մոդերը և Ջուլիա Ռոբերթսը բաժանվել են:
Աղբյուրները հաղորդել են, որ նրանց հարաբերություններում խզումը սկսվել է 2015 թվականի սկզբից` անմիջապես Ջուլիայի մոր մահից հետո:
Վերջին ժամանակներս Ջուլիան հանրության մեջ հայտնվել է առանց ամուսնու, նույնիսկ նրա մոր թաղմանը ամուսինը չի եղել: Ներկայումս ապահարզանի պաշտոնական հայտարարումից նրանց հետ են պահում միայն երեխաները: