Օսթինում Տեխասի համալսարանի մի խումբ մշակողներ ներկայացրել են «խելացի էներգաարդյունավետ» պատուհանի տեխնոլոգիա, որը կարող է արգելափակել լույսն ու ջերմությունը ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին։ Այս մասին հայտնում է gizmag.com-ը։
Պատուհանի աշխատանքը կառուցված է նյութի հիմքի վրա, որը փոխում է իր հատկությունները տարբեր էլեկտրական պոտենցիալի գործողության ներքո։
Նյութը թույլ է տալիս արգելափակել ջերմային ճառագայթման մինչև 90 տոկոսը ու տեսանելի լույսի մինչև 80 տոկոսը և փոխում է իր հատկությունները հաշված րոպեներում՝ ժամերի փոխարեն, որոնք պահանջում են այլ նյութերը։