Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

«Սահմանադրական փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրության ու հավերժացման համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Չեք անցկացնի» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

 

Դավիթ, հնարավո՞ր է՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հասարակության համախմբման համար հիմք հանդիսանա։

– Այս անգամ առանձնահատկություն կա, հասարակությունը հասկանում է, որ այն փոփոխությունները, որոնք արվում են, արվում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրության ու հավերժացման համար։ Այդ հանգամանքը  ստիպելու է Հայաստանի հասարակությանը մոբիլիզացվել։ Մեր հասարակությունը սահմանադրական փոփոխությունները հենց այդպես է ընկալում, ոչ թե կառավարման մոդելի փոփոխության հարց, և դրանից ելնելով շատ մեծ հնարավորությունը, որ հասարակությունը ոտքի կանգնի։ Մենք արդեն սկսել ենք մեր քննարկումները հասարակության տարբեր շերտերի, կուսակցությունների ու քաղաքացիական ակտիվիստների հետ և արդեն այսօր այդ հարցի շուրջ հասարակության մոբիլիզացիան տեսնում եմ։

– Կուսակցություններից ՀԱԿ-ն է հստակ իր դիրքորոշումը հայտնել և հայտարարել, որ սա բռնապետության տանող սահմանադրություն է։ Որ կետերի շուրջ են ձեր մտահոգությունները։

– Ամբողջ նախագիծը, որ ներկայացվել է, գործողությունների մի ծրագիր է իշխանության վերարտադրությունը ապահովելու համար, պարզապես շղարշված սահմանադրական փոփոխությունների տակ։ Բոլոր կետերը մանրակրկիտ գրվել են այնպես, որպեսզի առավելագույնս հնարավոր դարձնեն իշխանության վերարտադրության հարցը։ Առանձին կետերով կարելի է քննարկել։ Սերժ Սարգսյանի նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, նույնպես պարբերաբար կեղծում էր ընտրությունները Հայաստանում, բայց վերջում կար  սահմանադրական արգելք. նա չէր կարող երրորդ անգամ առաջադրվել և ստիպված էր իշխանությունը փոխանցել իր հաջորդին։

Սերժ Սարգսյանը վերացնում է այդ արգելքը՝ առաջին հերթին դրանով վերացնելով այն միակ խոչընդոտը, որն արգելում է իրեն շարունակել իր իշխանությունը։ Սերժ Սարգսյանն այս նախագծով աննախադեպ լիազորություններ է ապահովում ԱԺ նախագահի համար։ Դա, ըստ էության, միակ պաշտոնյան է, որի չի կարելի պաշտոնանկ անել։ Վարչապետին կարելի է անվստահություն հայտնել, նախագահին կարելի է պաշտոնանկ անել, բայց ԱԺ նախագահին հեռացնելու որևէ մեխանիզմ գոյություն չունի։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր համար է նախատեսել այդ պաշտոնը։ Հաջորդ կետը կայուն մեծամասնության դրույթն է, որն ընդհանրապես նոու-հաու է համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ, որտեղ նշված է, որ եթե կուսակցություններից որևէ մեկը չի ստանում 50 տոկոսից ավելի, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ։ Նման բան ամբողջ աշխարհում չկա։ Եթե նման բան արվի, նշանակում է՝ հաստատվում է միակուսակցական բոլշևիկյան իշխանություն։ Բոլոր կետերը փաթեթի մեջ շատ գրագետ, գեղեցիկ ձևով հավաքված են միայն մեկ նպատակով, որպեսզի  ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանի իշխանությանը որևէ սպառնալիք, թեթև խանգարող հանգամանք չլինի։

-Երբ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, Շարմազանովը հայտարարեց, որ դրանով ՀԱԿ-ն ու իր առաջնորդը մտել են բովանդակային քննարկումների մեջ։ Պատկերացնո՞ւմ եք արդյոք նաև քաղաքական ուժերի հետ համագործակցությունը այդ ուղղությամբ։

-Այդ հարցը նաև հանրային սեկտորի հետ մեր հանդիպումների ժամանակ է հնչել, և հստակ ֆիքսվել է, որ երբ ասում ենք, որ բովանդակային քննարկման մեջ չենք մտնում, նկատի ունենք, որ չենք քննարկում, թե ասենք, որ մոդելն է ավելի լավը՝ խորհրդարանական, թե նախագահական։ Կամ ասենք չենք քննարկում, թե մարդու իրավունքների բաժնում որ կետն է բարելավել, որն է ավելի վատ ուղղությամբ գնացել։ Եթե մենք սկսենք այդ կետերը քննարկել, իշխանությանը լավ հնարավորություն կտանք ինչ-որ առաջարկներ ընդունել, ասել՝ դե տեսեք ժողովրդավարական իշխանություն ենք, ձեր առաջարկներն ընդունեցինք։ Խնդիրն այստեղ այն է, որ հանրությանը պետք է ներկայացվի այն վտանգավոր կետերը, որոնց միջոցով իշխանությունը պատրաստվում է իրականացնել վերարտադրության ծրագիրը։ Այսինքն՝ երբ մենք հայտարարում ենք, որ սա վերարտադրության ծրագիր է, պետք է հիմնավորենք դա, չի կարելի մերկապարանոց մեղադրանք հնչեցվի։ Այն բոլոր կետերը, որոնք նշվում են թե՛ մեր կողմից, թե՛ ՀԱԿ-ի, թե՛ այլ ուժերի, այդ նպատակն ունեն՝ ցույց տալու, թե որ կետերի միջոցով է իշխանությունը պատրաստվում իրականացնել իր վերարտադրությունը։ Մնացած որևէ բովանդակային քննարկում անիմաստ է։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, մենք արդեն հանրային սեկտորի հետ հանդիպումներից հետո սկսել ենք կուսակցությունների հետ հանդիպումների շարք ունենալ։ Երեկ հանդիպել ենք ՀԱԿ-ի հետ, հիմա պատրաստվում ենք  հանդիպել մյուս բոլոր կուսակցությունների հետ՝ խորհրդարանական, թե խորհրդարանից դուրս։ Դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ, ըստ էության, բոլորը դեմ են արտահայտվել սահմանադրության նախագծին։ ԱԺ-ում 6 խմբակցություն կա, բացի ՀՀԿ-ից և ևս մեկ խմբակցությունից, մնացածը դեմ են արտահայտվել այս նախաձեռնությանը։ Պետք է կարողանանք միասնական «ոչ»-ի ճակատ ստեղծել և դրա համար ամեն ինչ կանենք։

– Շարմազանովը հայտարարել է, թե այդքան պարզունակ մի եղեք, ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին վերարտադրության համար, 1999 թվականից մենք իշխանության մեջ ենք։ Այդուհանդերձ, նախագծի ո՞ր կետերն են, որոնք հիմք են տալի պնդելու, որ իշխանության վերարտադրության խնդիր է լուծվում։

– Երբ մենք խոսում ենք ՀՀԿ-ի վերարտադրության մասին, խոսքը, իհարկե, ընտրությունները կեղծելու միջոցով այդ իշխանությունը վերարտադրելու մասին է։ Ճիշտ է ասում Շարմազանովը, վերջին 10 տարիներին միշտ կեղծել են ընտրությունները, և գուցե հիմա էլ ոչինչ չի խանգարի, որ 2017-2018 թվականներին կեղծեն և վերարտադրվեն, բայց այստեղ մի խնդիր կա. Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ անձամբ Սերժ Սարգսյանը նորից վերընտրվի նախագահի պաշտոնում, որովհետև կա երրորդ անգամ ընտրվելու արգելք։ Հենց այդ մտահոգությունից ելնելով է Սերժ Սարգսյանն անձամբ նախաձեռնել այս փոփոխությունները։ Բացի դրանից, սահմանադրական փոփոխություններով առաջարկվող բոլոր մնացած կետերը ԱԺ նախագահի լիազորությունների, երկփուլ ընտրությունների հետ կապված, միտված են նրան, որ ոչ միայն 2017-2018 թվականներին իշխանությունը վերարտադրեն, այլև իշխանությունը հավերժացնեն ու ցմահ իշխեն։ Այն մոդելը, որն առաջարկում են իրենք, որը որևէ կապ չունի աշխարհում ընդունված որևէ խորհրդարանական մոդելի հետ, ճանապարհ է, որը Հայաստանին տանելու է դեպի Հյուսիսային Կորեա կամ Թուրքմենստան։ Դա ենթադրում է կուսակցության ղեկավարի գլխավորությամբ ցմահ իշխանություն։

– Դուք հայտարարում եք լայն ճակատով պայքարի մասին, բայց մենք գիտենք, որ լայն ճակատները իշխանության համար հրաշալի միջոց են եղել պառակտում մտցնելու և տանուլ տալու համար։ Հիշենք 2012-ի ընտրությունների ժամանակ ստեղծված շտաբը, նաև ոչ իշխանական եռյակի ու քառյակի միավորումները։

– Եթե խոսում ենք վերջին դեպքերի մասին, ապա իսկապես, իշխանությանը հաջողվեց ԲՀԿ-ի նկատմամբ տեռորիստական արշավի միջոցով, ըստ էության, կազմաքանդել այդ կուսակցությունը,  կազմաքանդել եռյակը և պայքարի այդ փուլն ավարտվեց իշխանության հաղթանակով։ Բայց ինչո՞ւ իշխանությունն այդպես վախեցավ և ստիպված եղավ այդ հակասահմանադրական արշավը ձեռնարկել։ Նա գիտեր, որ փետրվարի 20-ի հանրահավաքին հարյուրհազարավոր մարդիկ դուրս էին գալու փողոց և ռեալ վտանգ ստեղծեն իշխանության համար։ Այդ մարդիկ դուրս չէին գալու Գագիկ Ծառուկյանի համար, Լևոն Տեր-Պետրոսյանի համար կամ Րաֆֆի Հովհաննիսյանի համար։ Նրանք դուրս էին գալիս, որովհետև ունեին իրական խնդիր այս երկրում և անընդունելի էին համարում այս իշխանություններին այլևս հանդուրժելը։ Նրանք համարում էին, որ այս իշխանությունը խանգարում է իրենց կյանքին և նորմալ ապրելուն։

Այդ  պատճառները չեն վերացել, իշխանությանը հաջողվել է եռյակի  ձևաչափը կազմաքանդել, բայց այն պատճառները, որի համար հասարակությունը պատրաստ էր դուրս գալ փողոց, չի վերացել։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ կարողանաս հասարակությանը, որը ճնշող մեծամասնությամբ ընդդիմադիր է իշխանությանը, որը մերժելու է սահմանադրական փոփոխությունները միայն այն բանից ելնելով, որ այս իշխանությունն է դա առաջարկել, որն իրավունք չունի նման բան առաջարկել, որովհետև ոչ լեգիտիմ է և չի վայելում ժողովրդի վստահությունը, մեխանիզմներ առաջարկես կազմակերպելու և ռեալ գործողությունների գնալու համար։ Այդ մեխանիզմը կարող է լինել արդեն սկսված քաղաքացիական և քաղաքական դաշտերի համատեղ ձևաչափերի ստեղծումը, համատեղ գործողությունների մշակումն ու իրականացումը։ Մենք մեր հանդիպումներից ելնելով կարող ենք ասել, որ այդ ներուժն իրոք գոյություն ունի։

– Կարծում եք՝ ԲՀԿ-ն այս անգամ կլինի՞ պայքարողների առաջին շարքերում։

– Բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, բացի մեկից, հրապարակային հայտարարել են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Հիմա թե որ ուժն ինչպիսի ռեսուրսներով և ջանքերով կներգրավվի այդ գործընթացի մեջ ցույց կտա այս մի քանի ամիսները։ Կարծեմ նոյեմբեր-դեկտեմբերին հանրաքվեն պետք է լինի։ Խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք իսկապես ընդդիմադիր են և չեն վերահսկվում իշխանությունների կողմից, իրենց ամբողջ ռեսուրսները պետք է ներդնեն այս գործի մեջ և դա դարձնեն իրենց թիվ մեկ օրակարգային հարցը։ Եթե դու դա չես անում և բավարարվում ես հայտարարություններով, որ դեմ ես, դու ծառայում ես իշխանության խաղին և փչանում հասարակության աչքին։ Թե քաղաքական ուժերից որոնք են վերահսկվում իշխանության կողմից, որոնք չեն վերահսկվում, կերևա այս մի քանի ամսվա ընթացքում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում