Վարժեցված Թվիգի սկյուռը, ով վարպետորեն սահում է ջրային դահուկներով, գրավել է Տեխասում էքստրեմալ սպորտի այցելուների, ապա նաև ամբողջ աշխարհի համացանցային օգտատերերի սիրտը: Մեկ օրվանից էլ քիչ ժամանակահատվածում նրա ձեռքբերումների տեսագրությունը դիտել են ավելի քան 200 հազար անգամ, հաղորդում է CBS-ը:
Ստորև հրապարակված տեսագրությունն արվել է X Games Austin փառատոնի ժամանակ: Սկյուռի տիրուհին հատուկ նրա համար խաղալիք մոտորանավակ է կառուցել`փոքրիկ ջրային դահուկներով, որի վրա էլ տեղադրել է GoPro տեսախցիկը: