Իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում և Պետերբուրգում «ՌԻՈ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով մայրաքաղաքի արտակարգ ծառայություններին:
«Բոլոր առևտրի կենտրոնների հաստատությունները ստուգված են, պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել»,- հայտարարել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայում և Պետերբուրգում տարհանում են «ՌԻՈ» առևտրի կենտրոնների այցելուներին և աշխատակազմին: