Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Քոչարյանը զգուշացնում է Սերժ Սարգսյանին

Որ Ռոբերտ Քոչարյանը ստեղծված իրավիճակում պետք է ինչ որ կերպ արձագանքեր ներքին անցուդարձին, մենք կանխատեսել էինք օրեր առաջ: Այդ արձագանքը եղավ, իհարկե ոչ անմիջապես Քոչարյանի, այլ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր սողոմոնյանի մակարդակով: Սողոմոնյանը պատասխաանեց Վիկտոր Դալլաքյանին: Վիկտորը Վիկտորին մեղադրեց ուղեղում մտածելու համար անհրաժեշտ նյութի բացակայության համար: Իսկ առիթը, Դալլաքյանի հայտարարությունն էր այն մասին, որ մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, այլ Ռոբերտ Քոչարյանն էր դրանով ապահովում իր իշխանությունը հետագայի համար:

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կարծես թե չփորձեց անդրադառնալ այդ թեմայով Վիկտոր Դալլաքյանի առավել ծավալուն հոդվածին, որ լույս տեսավ մամուլում մեկուկես ամիս առաջ` մարտի 1-ին: Ինչո՞ւ հանկարծ Ռոբերտ Քոչարյանն այս անգամ որոշեց անդրադառնալ Դալլաքյանի հայտարարությանը, որը նվազ ծավալուն էր: Արդյոք այն պատճառով, որ հայտարարությունն ավելի հնչեղ էր, թե այն պատճառով, որ մարտի 1-ին, այսինքն մեկուկես ամիս առաջ, դեռևս որոշակիորեն չէին ուրվագծվել ներքաղաքական զարգացումները ներկա փուլի համար, որտեղ ակնհայտ էր դառնալու, որ այդ զարգացումները կենտրոնանալու են Հայ ազգային կոնգրես և իշխանություն հարթության վրա, իսկ մնացյալ քաղաքական ուժերը կանգնելու են մարգինալացման, լուսանցքում հայտնվելու վտանգի առաջ:

Հենց այդ համատեքստում էինք կանխատեսել, որ քաղաքական հավակնությունները պահպանող Ռոբերտ Քոչարյանը չէր կարող այդ ամենին նայել մատների արանքով և պետք է փորձեր ինչ որ կերպ վերաբերմունք դրսևորել այդ ամենի հանդեպ, որովհետև եթե ներքաղաքական հիմնական հունը տեղավորվում է Կոնգրես-իշխանություն փոխհարաբերության մեջ, այստեղ լուրջ վտանգներ կարող են առաջանլ Ռոբերտ Քոչարյանի համար: Թերևս հենց դրա համար էլ Քոչարյանն անտեսելով մարտի 1-ին լույս տեսած առավել ծաալուն հոդվածը, որոշել է ադրադառնալ հոդվածի հեղինակի նվազ ծավալուն հրապարակմանը դրանից մեկուկես ամիս անց` պարզապես մեկուկես ամիս անց քաղաքական իրավիճակն ու միտումներն են այլ:

Իսկ անդրադարձի մեջ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կարծես թե բավական թանափցիկ ակնարկ է հասցեագրում Սերժ Սարգսյանին, նրանց ըստ էության մեղադրելով Վիկտոր Դալլաքյանին Քոչարյանի դեմ ելույթի պատվեր տալու համար: Վիկտոր Սողոմոնյանը ասում է, որ հավանաբար ճոխ են եղել պատվերի պայմանները և Դալլաքյանը գնացել է դրան: Ով կարող էր լինել Դալլաքյանի ենթադրյալ պատվիրատուն: Իհարկե, ցանկացած քաղաքական բևեռ էլ կարող էր լինել այդ պատվիրատուն, եթե իհարկե ելնում ենք սողոմոնյանի այն տրամաբանությունից, որ Դալլաքյանը պատվեր է կատարել: Բայց եթե նկատի առնենք, որ Դալլաքյանը հայտարարում է, որ մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, ուրեմն պետք է ենթադրել, որ եթե կա պատվիրատու, ապա այն Սերժ Սարգսյանն է կամ նրա շրջապատը` թիմը:

Տարբերակը, թե պատվիրատու կարող էր լինել ընդդիմությունը, որ գժտեցներ Սարգսյանին ու Քոչարյանին, երևի թե ավելորդ է քննարկել, քանի որ դա թերևս կլինի մակնապատանեկան կատեգորիայից, նկատի ունենալով Հայաստանի քաղաքական դաշտում առկա որոշակի փաստական իրողություններ և համոզումներ: Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը թերևս ավելի ու ավելի ակնհայտ է սկսել դրսևորել Սերժ Սարգսյանի քայլերի հանդեպ իր մտահոգությունը, ինչը նշանակում է, որ նա այդ քայլերից բխող վտանգը սկսել է իր համար բավական լուրջ համարել: Ավելին, թերևս կարելի է համարել, որ Քոչարյանի ակնարկը նախազգուշացում է Սերժ Սարգսյանին, այն իմաստով, որ ինքն ամեն ինչ տեսնում է և լավ հասկանում: Որևէ այլ սպառնալիք կամ վերջնագիր Քոչարյանը Սերժ Սարգսյանի ուղղությամբ չի ներկայացնում, գուցե առայժմ: Գուցե նաև համարելով, որ Սերժ Սարգսյանն իրեն լավ է ճանաչում և գիտե, որ եթե ինքն ինչ որ վտանգ պատկերացնում է կամ զգում, ապա դրա դեմ քայլերը չի ուշացնում: Արդյոք կուշացնի՞ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ակնարկի պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում