Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբան Shape ամսագրի հունիսյան համարի համար նկարահանվել է նոր ֆոտոշարքում:
34-ամյա դերասանուհին ժամանակ գտնում է իր մարմինը լավ պահպանելու համար: Սակայն երկու երեխաների մայր Ալբան խոստովանել է, որ չի սիրում իրեն տանջել մարմնամարզություններով:
«Ես չեմ պատրաստվում ստել: Մարզասրահում պարապմունքները զտում են: Ես պետք է ամբողջությամբ քրտնեմ, հակառակ դեպքում չեմ զգում, թե որևէ կարևոր բան եմ արել»,- խոստովանում է աստղը:
«Ես սիրում եմ խմբակային դասեր վերցնել, երբ մարդկանց շրջապատում եմ: Դա ինձ մոտիվացնում է: Ինձ դուր է գալիս ուժային յոգան` թեթև ձգման կիրառմամբ: Բացի այդ, ցանկացած մարմնամարզության դեպքում ինձ համար գլխավոր է լավ երաժշտությունը` 2 Chainz, Ռիհաննա, Ջես Զի, Բեյոնսե»,- ասել է Ալբան: