Գրասենյակում հնչող բնության ձայները կարող են բարելավել աշխատակիցների տրամադրությունը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, գրում է Meddaily-ն:
Գրասենյակներում մեծամասամբ գործում է խլացուցիչ համակարգը, ինչը խլացնում է դրսից եկող աղմուկը` աշխատակիցներին կտրելով արտաքին աշխարհից: Գիտնականները կոչ են անում օգտագործել աղմուկները «խմբագրելու» հատուկ համակարգ, որը ձայները պակաս հստակ կդարձնի:
Գիտնականները փորձ են արել գրասենյակում լսելի դարձնել «բնության ձայները» աշխատակիցներին ձանձրալի առօրյայից մի փոքր շեղելու համար: Դրանք դրական են ազդել աշխատակիցների վրա: