ԱՄՆ-ում անցկացվող հետաքննության նպատակը պարզելն է՝ արդյոք կապ կա՞ Տեխաս նահանգի Գարլենդում մայիսի չորսին անցկացված հրաձգության կազմակերպիչների և ահաբեկչական խմբավորումների միջև: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան կառավարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեխաս նահանգում երկու տղամարդ կրակ են բացել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրության մոտակայքում: Երկու հանցագործներն էլ ոչնչացվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղեկացվել է դեպքի մասին:
Ինչպես հայտնել է աղբյուրը, ՀԴԲ-ն և այլ հատուկ ծառայություններ ենթադրում են, որ չարագործները կրակ են բացել՝ կարգադրություն ստանալով այնպիսի միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմից, ինչպիսին է ԴԱԻՇ-ը, որն իր գործունեությունը հիմնականում ծավալում է Սիրիայի և Իրաքի տարածքում: