Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

Արտասովոր ապրիլի 25

Երևանը երեկ դարձել էր համաշխարհային ուշադրության կենտրոն: Համաշխարհային լրատվամիջոցները ուղիղ հեռարձակումներ էին ապահովում ՀՀ մայրաքաղաքից, որտեղ անցկացվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները, որտեղ այդ միջոցառումների շրջանակներում տեղի էին ունենում համաշխարհային քաղաքականության կարևոր նշանակության հանդիպումներ, օրինակ` Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև: Որտեղ այդ երկու երկրների նախագահները նաև ելույթ էին ունենում Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում: Այդ ելույթների բովանդակության, երևանյան միջոցառումների համատեքստում երկկողմ կարևոր հանդիպումների քննարկումների թեմաների խնդիրները այլ են, և իհարկե` դրանց վերաբերյալ քննարկումներն ու վերլուծությունները դեռ առջևում են, սակայն, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրենք, որ ՀՀ մայրաքաղաքը, Հայաստանը երեկ՝ ապրիլի 24-ին, դարձել էին համաշխարհային ուշադրության կենտրոն:

Իհարկե, մեղմ ասած, ցանկալի կլիներ, որ Հայաստանը, հայությունը չունենային այդ ուշադրության կենտրոնում լինելու պատմական, ողբերգական առիթը, և չլիներ Ցեղասպանության 100-րդ և ընդհանրապես որևէ տարելից, իսկ Հայաստանն ու հայությունն էլ ուշադրության կենտրոնում հայտնվեին բոլորովին այլ՝ ավելի ուրախ, հաղթական, քաղաքակրթական և համամարդկային մեծ նշանակություն ունեցող առիթներով: Մյուս կողմից, սակայն, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հրամայականը հենց դա է՝ այսուհետև համաշխարհային ուշադրության արժանանալ հենց նմանօրինակ առիթներով` իհարկե, երբեք չմոռանալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները:

Եվ ահա այս` աշխարհի ուշադրության կենտրոնում այլ առիթներով և դրվագներով հայտնվելու խնդիրը այսօր՝ ապրիլի 25-ի լուսաբացը վերածում է ոչ սովորական լուսաբացի` հոգևոր, էներգետիկ առումով: 100-րդ տարելիցի միջոցառումները ապրիլի 24-ով, իհարկե, չեն ավարտվել, և տարվա ընթացքում դեռ շատ միջոցառումներ կլինեն: Սակայն ակնհայտ է, որ ապրիլի 24-ը գագաթնակետն էր, և բարձրանալով այս իրադարձությունների գագաթը` ապրիլի 25-ին մենք խնդիր ունենք հետագա ճանապարհն անցնել այնպես, որ չիջնենք դեպի վար: Այսինքն` ապրիլի 25-ին մենք խնդիր ունենք պահել բարձրությունը, և այս իմաստով, 100-րդ տարելիցին հաջորդող այսօրը միանգամայն տարբեր է նախկին տարիների ապրիլքսանչորսյան օրերին հաջորդող ապրիլի 25-ներից: Մենք անցկացրել ենք մի կարևոր գործընթաց, կարողացել ենք աշխարհին ներկայանալ մեր հիշողությամբ և ոգեկոչումով հավուր պատշաճի՝ չնայած գործընթացի ընթացքում որոշ տհաճ և գավառամիտ իրողությունների:

Այդուամենայնիվ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջոցառումները, ապրիլի 12-ին Վատիկանի պատարագը, Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը, նրա ամուսնու հանպատրաստից համերգը և վերջապես մեր հպարտություններից մեկի՝ SOAD խմբի երևանյան համերգը մեզ ստիպեցին հուզվել, հպարտանալ, հիանալ, թևեր առնել, ոգևորվել: Զգացումներ, զգացմունքներ, որոնք մենք չենք ունեցել վաղուց, որոնք մենք վաղուց չենք վերապրել անգամ ուրախ առիթներով, անգամ հաղթական տոների կապակցությամբ: Եվ բնականաբար, ապրիլի 25-ին եթե ինքներս մեզ չենք տալիս այդ հարցերը բարձրաձայն, այնուամենայնիվ հասկանում ենք, որ դրանք կան և դրանց հավաքական ձևակերպումը հետևյալն է՝ և ի՞նչ այսօր: Մենք արթնացել ենք ապրիլի 25-ին, և այս առավոտը կարևոր է նրանով, թե ինչպիսին են լինելու մեր հաջորդ առավոտները՝ դրանք լինելու են վերջին օրերին մեր զգայական, ոգեղեն գերհագեցումի և վերապրումի բազմապատկմա՞ն, թե՞ աստիճանական անէացման օրեր: Սա կախված է մեզանից, ամեն մեկից, յուրաքանչյուրիցս:

Ընդ որում` մեզանից հերոսություն չի պահանջվում, մեզանից պահանջվում է ընդամենը քաղաքացիություն, օրինապաշտություն, ազատախոհություն, արժանապատվություն: Այս ամենն, իհարկե, մեր օրերում հերոսական նշանակություն է ստացել, սակայն սա առնվազն այն է, ինչ մենք պարտք ենք պատմությանն ու ապագային, պարտք ենք մեր նահատակ պապերին և մեր գալիք սերունդներին: Անցնող օրերին մենք կատարել ենք հիշատակի և ոգեկոչումի մեր պարտքը, կատարել ենք պարտքով: Ապրիլի 25-ից մենք պարտք ենք նրանց աշխատանք, արդյունք, պարտք ենք պետություն, որով կհպարտանար նրանցից յուրաքանչյուրը, և որով պետք է հպարտանան գալիք սերունդները:

Դա միգուցե հերոսություն է, միգուցե ընդամենը կյանքի պարզ բանաձև ցանկացած գիտակից և պարկեշտ մարդու համար: Սակայն այս հերոսության կամ պարզ գիտակցության բանաձևը երևի թե մեկն է՝ ամենօրյա աշխատանք ամեն մեկն իր տեղում, ամեն մեկն իր գործում մարդկայնորեն և մասնագիտորեն բարեխիղճ և առավելագույնս արդյունավետ աշխատանք, հանրային վարք: Դա միասնության արդյունավետ, կեղծիքից ու պաթոսից զուրկ ճանապարհն է, որ անցել են հաջողություն արձանագրած բոլոր ժողովուրդները, և որը պարտավոր ենք անցնել մենք՝ անցած ապրիլի 24-ը մեզ չի թողել ապրիլի 25-ից անցնելու այլ արժանապատիվ ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում