Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում տղամարդն առանց ձեռքերի օգնության մագլցել է ժայռը, որի առաջջ նսեմանում են սարդ-մարդու բոլոր ձեռքբերումները։ Մինչ այդ ոչ ոք չէր համարձակվել ժայռ մագլցել՝ հենվելով միայն ոռքերի վրա։ Այս մասին գրում է Svit24.net-ը:
Լեռնագնաց Ջոնի Դոուզը մագլցելիս ընդհանրապես չի օգտագործում ձեռքերը՝ դրանցով միայն օդում պահպանելով հավասարակշռությունը:
Ջոնին մագլցել է 9 հարկանի շենքի բարձրություն ունեցող ժայռը: Նրա խոսքերով՝ ժայռի յուրաքանչյուր բեկոր իր պարն ունի, ուղղակի պետք է հասցնել այն ուսումնասիրել: