Monday, 13 05 2024
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ

Հայաստանն ու Ռուսաստանը կարողանում են միմյանց ասել այն, ինչ մտածում են. Աշոտյանը Մոսկվայի կողմից Բաքվին զենքի վաճառքի մասին

«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կարող ենք և պարտավոր ենք իրար հետ խոսել շիտակ բոլոր խնդիրների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն մտահոգված է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքով:

«Իրականում Հայաստանի արտաքին քաղաքականությունում շարունակվում է այն ճանապարհը, որի մասին վերջին տարիներին խոսում ենք: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է իր ազգային ու պետական շահով` միաժամանակ փորձելով իր արտաքին քաղաքականության մեջ համադրել գերտերությունների շահերը և երբեք չդառնալ հակադրությունների գոտի: Մենք ունենք ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի հետ, մեզ համար խիստ կարևոր են զարգացող հարաբերությունները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ: Դուք ինքներդ ականատես եք լինում Չինաստանի հետ խորացող համագործակցությանը, և այս ամենը բազմավեկտոր արտաքին քաղաքականության ամենատիպիկ դրսևորումներն է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե երկար ժամանակ ՀՀԿ-ական գործիչները փորձում էին արդարացնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը՝ նշելով, որ դա ընդամենը բիզնես ծրագիր է, մինչդեռ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ՀՀԿ-ականների խոսքի տոնայնությունն ու շեշտադրումները փոխվեցին, Աշոտյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի վերաբերյալ հայտարարությանը, ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն այնպիսի պատմություն, ժառանգություն, փոխհամագործակցության մշակույթ, որ մենք կարող ենք և պարտավոր ենք իրար հետ խոսել շիտակ բոլոր խնդիրների մասին: Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը կարող են իրար ասել իրականում այն, ինչ մտածում են: Սա ոչ թե վատ հարաբերությունների հետևանք է, այլ ճիշտ հակառակը՝ սա շատ լավ հարաբերությունների արդյունք է, երբ հնարավոր է խոսել բարձրաձայն, շիտակ և պարզ բոլոր առկա խնդիրների մասին:

Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերություններով իբր թե մտահոգված են այն լրատվամիջոցները, որոնք ժամանակին քննադատում էին, այսօր էլ քննադատում են Հայաստանի եվրասիական ընտրությունը: Մի՛ եղեք ՀՀ իշխանություններից ավելի եվրասիական այս պարագայում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում