Բելառուսական Timer ամսագրում պրովոկացիոն ֆոտոշարք է հայտնվել, որի հեղինակը լուսանկարիչների դուետ Կանապլյովն ու Լեյդիկն են: Ֆոտոշարքի հերոսուհիներ են դարձել ոչ ստանդարտ բելառուս մոդելները, ովքեր ֆոտոշարքում մերկ են ներկայանում, գրում է korrespondent.net-ը:
Աղջիկները ծածկվում են պայուսակներով և ուսապարկերով, ընդ որում՝ նրանց վրա բացարձակապես հագուստ չկա: Ֆոտոշարքը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել, շատերն այն կարծիքին են, որ այն քարոզ է և խրախուսում է ճարպակալումը:
Նկարահանումների հերոսուհի Օլգա Լուկոմորսկայան պատմել է, որ բացի շնորհակալական նամակներից, նա մեծ թվով բացասական արձագանքներ է ստացել: Այդ պատճառով էլ որոշել է պատմել, թե ինչու է համաձայնել մասնակցել ֆոտոշարքին. «Անձամբ ես ցանկանում եմ, որպեսզի կանայք, աղջիկները և աղջնակները, ովքեր ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն, վերջապես տեսնեն, որ գեր լինելը մահացու չէ: Եվ կարող եմ հստակ ասել, որ դրանով կարելի է ապրել և գեղեցիկ լինել ինքդ քեզ ու շրջապատի համար: Շատ կարևոր է սիրել և հավատալ ինքդ քեզ հագուստի ցանկացած չափսով»: