Քիմ Քարդաշյանը փոխել է մազերի գույնը: Նա դարձել է պլատինե շիկահեր՝ հայտնում է spletnik.ru-ն:
Նոր կերպարով Քիմին պապարացիները նկատել են Փարիզի Նորաձևության շաբաթին, որտեղ նա եղել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի և մոր՝ Քրիս Ջենների հետ:
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը
Ավելի ուշ Քարդաշյանն Instagram-ում լուսանկար է տեղադրել գեղեցկության սրահից՝ շնորհակալություն հայտնելով ոճաբաններին. «Շնորհակալություն աշխատանքի համար: Իմ մազերը ներկելը հեշտ չէ»:
Քիմ Քարդաշյանի Instagram-ի լուսանկարը
Բլոգներում շիկահեր Քիմի լուսանկարները հրապարկել է Lite-ը:
Քիմ Քարդաշյան