2014 թվականին սմարթֆոնների համաշխարհային վաճառքն առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդ միավորը՝ հայտնում է Gartner հետազոտական ընկերությունը։
Անցած տարի սարքերի վաճառքն աճել է 28.4 տոկոսով՝ հասնելով 1.2 միլիարդ միավորի։ Այսպիսով՝ սմարթֆոններին է բաժին ընկել կապի բջջային սարքերի վաճառքի 2/3-ը՝ փոխանցում է Korrespondent.net-ը։
Անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ Apple-ը վաճառված սարքերի քանակով եղել է առաջատար, իսկ տարվա ցուցանիշով առաջատարը հարավկորեական Samsung-ն է։ Նրա մասնաբաժինը շուկայում կազմել է 24.7%, իսկ Apple-ինը՝ 15.4%։