Monday, 13 05 2024
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

Սերժ Սարգսյանի ելույթը գլխացավանք է դառնալու հենց Սերժ Սարգսյանի համար

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, այժմ ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը:

– Պարոն Բադալյան, Հայաստանում ներքաղաքական թվացյալ պայքարը շատ շուտ ավարտվեց։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ արմատական համարվող ընդդիմությունը կամ դրա ռադիկալ թև համարվող ՀԱԿ-ը չվերցրեց իր ձեռքը դրոշը և նույն օրը՝ փետրվարի 20-ին, դուրս չեկավ հրապարակ։

– Շատ պարզ պատճառով՝ ՀԱԿ-ի ղեկավարները հստակ հասկանում են, որ իրենց մասնակցությամբ ծառուկյանական նախորդ բազմահազարանոց հանրահավաքներից միայն Ծառուկյանի փողերի գործոնը հանելու արդյունքում իրենց հանրահավաքին ներկա կարող էին գտնվել միայն մի հարյուր հոգի՝ այն էլ իրենց ընտանիքի անդամները։ Իսկ դա իրենց համար քաղաքական ինքնասպանություն կլիներ, քանի որ վերջնականապես հրապարակայնորեն կզրոյացներ ՀԱԿ-ին ու նրա լիդերին, որոնց խնդիրը արդեն վաղուց միայն քաղաքական գործունեության իմիտացիայով սեփական շուկայական արժեքի պահպանումն է՝ հետագայում ևս մեկ այլ քաղաքական ամուսնություն հաջողացնելու ու իրենց ընթացիկ ֆինանսավորումն ապահովելու համար։ Իսկ ծառուկյանական վերջին բազմահազարանոց հանրահավաքներին իրենց մասնակցությունը այդ առումով արժեքավոր օժիտ է։

– Ի՞նչ պետք է անեն հաջորդ ընդդիմությունները և ի՞նչ դաս պետք է քաղեն տեղի ունեցածից։

– Ձեր այս հարցի պատասխանը, իմ պատկերացմամբ, շատ ավելի տարողունակ է և դուրս է գալիս իշխանություն-ընդդիմություն հայաստանյան ձևավորված հարաբերությունների սխեմայից։

Բանն այն է, որ, իմ կարծիքով, մենք՝ հայերս, չկարողացանք 25 տարի առաջ ճակատագրի կամոք մեզ ընձեռված անկախության հնարավորությունը օգտագործել՝ արագ փոփոխվող ժամանակի և իր քաղաքացիների պահանջներին համապատասխանող պետություն ձևավորելու համար։ Ու այսօր այն, ինչ ունենք, ձախողված պետությունն է։ Պետություն, որը չի ապահովում իր ֆունկցիոնալ խնդիրներից գրեթե ոչինչ՝ անգամ իր քաղաքացիների ամենաբազային պահանջները՝ կյանքի ու սեփականության պաշտպանությունը։ Էլ չեմ խոսում արդեն մյուս հիմնարար իրավունքների պաշտպանության լիակատար բացակայության մասին, որի պատճառը անկախ ու օրենքով առաջնորդվող իրավական համակարգի ու մասնավորապես՝ դատարանի բացակայությունն է։ Ձախողված պետություն, որը հակառակ իր իսկ Սահմանադրության անփոփոխելի հռչակած դրույթի՝ իրավական չէ, ժողովրդավարական չէ, սոցիալական չէ։ Պետություն, որի իրավապահ համակարգը հանցագործների քրեական սինդիկատներից տարբերվում է թերևս միայն նրանով, որ ի տարբերություն վերջինների՝ սնվում, զինվում ու դեռ ավելին՝ օրենքներն անթաքույց ու ցինիկորեն խախտելու համար աշխատավարձ է ստանում պետական բյուջեից։

Այս պայմաններում երկիրը քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական ու արժեքային կոլապսի եզրին հասցրած իշխանությանը ընդդիմություն լինելու հավակնություն ունեցող որևէ քաղաքական ուժից ես, որպես Քաղաքացի, ակնկալում եմ ընդամենը մի հարցադրում՝ ի՞նչ տիպի պետություն ենք ուզում կառուցել։ Ո՞րն է ընդհանրության մեջ՝ մեր ազգի և առանձին վերցրած՝ մեզնից յուրաքանչյուրի համար պետության ընդունելի մոդելը, ու ի՞նչ արժեքների վրա է պետք այն կառուցել։ Ի վերջո, պետություն ու պետականություն ունենալը ինքնանպատակ չէ։ Պետությունն է մարդու համար, ոչ թե մարդը՝ պետության։ Միայն նրա համար, որ, ասենք, մի-մի կռազի ու պազի շոֆերներ «լավ» ապրեն, բացարձակապես անհրաժեշտ չէ, որ մի ամբողջ ազգ զրկանքների ենթարկվի։

Եթե դա է պետության բազմաթիվ մոդելներից մեզ համար միակ նախընտրելին, ապա եկեք արձանագրենք, որ մենք, որպես ազգ, դեռ հասու չենք սեփական պետություն ունենալու։ Հարյուրավոր ազգեր կան, որ պետություն չունեն։ Ու ոչինչ, ինչպես Թոխմախը կասեր՝ ապրում են, էլի, ինչ-որ մեկի «լծի տակ»։ Ու դրանից աշխարհում մեծ բան չի փոխվում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում ենք պետություն ունենալ ու մեր պատկերացրած պետությունն ունենալ, եկեք ընդհանրական հասարակական քննարկում սկսենք, թե որն է մեր պատկերացրած պետությունը։ Ու այդ քննարկումը պետք է նախաձեռնի այն ուժը, որը հավակնում է ընդդիմություն լինել ներկա՝ իրեն լիովին սպառած իշխանությանը ոչ միայն իշխանակռվում, այև քաղաքական արժեքների հարթության մեջ։

Հասարակությունը նորից մենակ մնաց իր խնդիրների հետ, իսկ այդ խնդիրները լուծելու խոստումներ տվողները մեկ օրում հետ կանգնեցին դրանցից։ Ի՞նչ պետք է անի այս դեպքում հասարակությունը։

– Հասարակությունը միշտ էլ իր խնդիրների հետ մեն-մենակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ իր փրկությունը կապում է առանձին, շատ դեպքերում՝ 4-րդ դասարանի կրթությամբ ու կիսաքրեական «փրկիչների» հայտնության հետ։

Ընդհանրապես՝ ժամանակակից պետությունը ուժեղ է գիտակից քաղաքացու առկայությամբ։ Անկախության 24 տարիների ընթացքում ամենածանր բանը, որ արվել է Հայաստանի հաջորդական 3 նախագահների ընդհանրական իշխանության կողմից, դա երկրում անպաշտպանության և անարդարության տոտալ զգացողության ձևավորումն էր ու բնակչության սեփականազրկման եղանակով լյումպենացումը։ Իսկ երկրում իրավունքներ ունեցող, դրանք գիտակցող և դրանց համար պայքարելու ունակ Քաղաքացու ձևավորման համար անհրաժեշտ պայման է սեփականության ինստիտուտի առկայությունն ու պաշտպանվածությունը։ Իսկ սեփականության ինստիտուտը պաշտպանված կարող է լինել միայն անկախ դատարանի առկայության պայմաններում։

Ըստ այդմ՝ իմ խորին համոզմամբ, այս խնդիրների լուծման միակ ելքը հասարակության ինստիտուցիոնալ ինքնակազմակերպումն է։ Ու այդ առումով իմ հույսը ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ու ալտերնատիվ ինֆորմացիոն աղբյուրներ ունեցող երիտասարդների կողմից քաղաքացիական խմբերի ու հասարակական կազմակերպությունների ձևավորումն է։ Բայց մինչ այդ՝ մի քանի հարց կա. հասարակությունը, որպես երկրի քաղաքացիների ամբողջություն, պարտավոր է զանգվածային ստորագրահավաքով կամ այլ զանգվածային եղանակով իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված բարձրագույն իշխանությունը և խորհրդարանին պարտադրել կատարել առնվազն ներքոնշյալ 4 քայլերը։

  1. Ստիպել հատուկ օրենքի ընդունմամբ թույլատրել 18 տարին լրացած և հոգեկան շեղում կամ քրեական անցյալ չունեցող բոլոր քաղաքացիներին զենք կրել։ Իսկ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պետության հաշվին տրամադրել մարտական հրազեն։
  2. Ստիպել հատուկ օրենքի ընդունմամբ կատարել լյուստրացիա և գաղտնազերծել խորհրդային ԿԳԲ-ի գործակալներին ու նրանց զրկել Հայաստանում բարձր պաշտոն ունենալու հնարավորությունից։
  3. Դատավորի պաշտոնը դարձնել ընտրովի և օրենսդրորեն բացառել լյուստրացիայի արդյունքում բացահայտված նախկին գործակալների առաջադրումը դատավորի պաշտոնում։
  4. Հայաստանում արգելել ռուսական հեռուստաընկերությունների անվճար ու ուղղակի հեռարձակումը երկրի ողջ տարածքը ծածկող հաճախականություններով. ով շատ է ուզում՝ թող վճարի և արբանյակային ալեհավաքով դրանք դիտի։

Այս քայլերի անհրաժեշտությունը շատ երկար փաստարկման թեմա է, որին ձեր լրագրային ծավալի սահմանափակվածության պատճառով կթողնեմ մեկ այլ առիթի։

Եթե Ծառուկյանը մանդատը վայր դնի և հեռանա քաղաքականությունից, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն, որպես այդպիսին, կմնա՞։

– Գիտեք, բացարձակապես էական չէ՝ ԲՀԿ-ն կմնա, թե կանհետանա։ Ոչ նրա գոյությունից է հայաստանյան հասարակությունը ինչ-որ բան ստանում, ոչ նրա բացակայությունից։ Կմնա ԲՀԿ-ն, թե չի մնա՝ բրեժնևյան լճացման փուլը թևակոխած միակուսակցական Հայաստանում քաղաքացու իրավունքների ապահովման առումով մոտավորապես նույն արժեքն ունի, ինչ ասենք՝ առաջիկա բռնցքամարտի սուպերմենամարտում Մեննի Պակյաո՞ն կհաղթի, թե՞, այդուհանդերձ, Ֆլոյդ Մայվեդերը։ Մաքուր սպորտային հետաքրքրություն։ Ոչինչ ավելի։

Իմ կարծիքով՝ չի մնա։ Բայց եթե անգամ մնա, կրկնում եմ՝ ոչինչ չի փոխվում։

Սերժ Սարգսյանը խոսեց նաև այն մասին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, ինտելեկտ ունեցողները։ Արդյոք, ըստ Ձեզ, այդ խոսքի հասցեատերը միայն Գագիկ Ծառուկյա՞նն է, թե՞ իսկապես քաղաքական դաշտը մաքրելու անհրաժեշտություն է առաջացել։

– Ընդհանրապես, եթե այդ ելույթով Սերժ Սարգսյանը ընթացիկ քաղաքական խնդիր էր լուծում՝ Ծառուկյանին ու նրա թիկունքից նշմարվող Քոչարյանին հարվածելու համար, ու եթե կարճաժամկետ հեռանկարում այդ խնդիրը դրանով կարծես թե լուծեց, երկարաժամկետ հեռանկարում այդ ելույթը մի իսկական գլխացավանք է դառնալու հենց իր՝ Սերժ Սարգսյանի համար, քանի որ այդ ելույթի տրամաբանությունը հուշում էր, որ նա, որպես երկրի նախագահ՝

ա) կամ երկար ժամանակ տեղյակ է եղել կոնկրետ անձի կատարած և քրեորեն պատժելի արարքներից և օրենքով ու Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ոչինչ չի ձեռնարկել՝ դրանք կանխելու համար։ Ավելին՝ պետական մեքենայի օգտագործմամբ տվյալ գործչի՝ իրեն հպատակության երդում պարտադրելուց հետո էլի կրկին կանգնեցնում է օրենքով արգելված արարքների քննությունը, ինչը փաստացի հանցագործության պարտակման և հանցագործություն կատարած անձի հովանավորչություն է նշանակում, որն էլ, իր հերթին, արդեն ինքնին օրենքով արգելված արարք է,

բ) կամ էլ ի չարս է գործադրել ի պաշտոնե իրեն հասանելի տեղեկատվական հնարավորությունները և քաղաքական հակառակորդին անթաքույց քրեական շանտաժի միջոցով ու հրապարակայնորեն զրպարտելով՝ ստիպել է հրաժարվել իր քաղաքական դիրքորոշումից, ինչը նույնպես Սահմանադրությամբ և օրենքով արգելված արարքի հանցակազմ ունի։

Սա էլ երկար ու մանրամասն խոսակցության թեմա է, ուստի այսքանով կսահմանափակվեմ։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե Ս. Սարգսյանի՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները հայտարարությունը վերաբերում էր միայն Ծառուկյանին, թե նա անհրաժեշտություն է զգացել մաքրելու քաղաքական դաշտը, ապա միանշանակ է, որ քաղաքական դաշտը անասելի աղտոտ է, ու այն մաքրելու անհրաժեշտություն կա՝ հատկապես այլ երկրների գործակալներից ու շահերի ծառայողներից, որոնց մաքրման միայն մի արդյունավետ և օրինական եղանակ գոյություն ունի՝ լյուստրացիա։ Իսկ թե դա ինչքանով է տեղավորվում Սերժ Սարգսյանի մոտ ու հեռու պլաններում, կարծում եմ՝ ժամանակը միայն ցույց կտա։ Ու նաև օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովումը։ Նաև՝ արդարադատության հիմնական սկզբունքների, մասնավորապես՝ հանցանքի համար օրենքով սահմանված պատժի անխուսափելիության ապահովումը։ Մնացածը լիրիկա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում