Monday, 13 05 2024
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը

«Դանակը մտցրել ու ֆռռացրել է». Էլյանորան շան կծած վերքը վերագրել է մեկին, ում 2011թ․ սուտ մեղադրել է բռնաբարության մեջ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Էլյանորա (դատական ակտում անունն այդպես է գրված) Բ.-ի գործի դատական քննությունը:

39-ամյա Էլյանորան ամուսնալուծված է, խնամքին ոչ ոք չունի:

Ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նա դեռ 2011 թվականին նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ համաներում է կիրառվել, նա ազատվել է պատժի կրումից:

Եվ ահա ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով՝ նորից սուտ մատնություն կատարելու մեղադրանքով, Էլյանորան, ամբաստանյալի կարգավիճակով, հայտնվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հետաքրքիրն այն է, որ Էլյանորայի սուտ մատնության «օբյեկտը»՝ տուժողը, դարձյալ նույն մարդն է, ում 2011-ին արդեն սուտ մեղադրել էր իրեն բռնաբարելու համար…

Ըստ ներկա մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 23-ին, ժամը 14-ին, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Էլյանորան ոստիկանությունում հաղորդում է տվել, թե հունիսի 15-ին, ժամը 16-ի սահմաններում Դրախտիկ գյուղի տարածքում վիճաբանություն է եղել իր ու Հակոբ Ա.-ի միջև, որի ժամանակ Հակոբը դանակով երկու անգամ հարվածել է իր ձախ ոտքին ու պատճառել է մարմնական վնասվածքներ:

Քննությամբ պարզվել է, որ նշված օրը Էլյանորայի ու Հակոբի միջև վիճաբանություն եղել է, սակայն Հակոբը դանակով չի հարվածել: Էլյանորային կծել է Հակոբի շունը, այդ վնասվածքներն են առկա եղել նրա ոտքին:

Դատարանում Էլյանորան իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը գնացել էր կոն հավաքելու: Հավաքած կոները վաճառել ու վերադարձել է «Տարոն» հանգստյան տան տարածք, որտեղ ապրում և աշխատում է: Տեսել է, որ Հակոբի անասունները մտել են հանգստյան գոտու տարածք:

Զանգել է Հակոբին ու ասել է, որ նա գա ու իր անասունները տանի: Բայց Հակոբն ասել է, թե դրանք իր անասունները չեն:

Ինքը տասը գլուխ անասունները քշել է դեպի Հակոբի տարածքը, որտեղ կանգնած էին Հակոբն ու նրա կինը:

Կինն ասել է, թե իրենց անասուններն են, Հակոբն ասել է՝ իրենցը չեն: Անասունները քշելու ժամանակ իր ձեռքին փայտ չի եղել: Ինքը հարբած չի եղել:

Երբ Հակոբի կնոջ հետ կանգնած խոսել է, Հակոբը հետևից դանակով հարվածել է իր ազդրի շրջանին: Ինքը հարվածի պահը չի տեսել, միայն ծակոց է զգացել, ձեռքը տարել է դեպի ազդրի շրջանը, զգացել է, որ շալվարը կպչում է:

Դրանից հետո ինքը բարձրացրել է ոտքը: Հակոբը դանակով խփել է իր ծնկի շրջանին:

Հարվածները հասցնելիս Հակոբը դանակը մտցրել ու «ֆռռացրել է», հետո էլ թողել ու հեռացել է:

Էլյանորան չի կարողացել նկարագրել դանակը:

Նա ասել է, թե բժշկի է դիմել հունիսի 23-ին: Մինչ այդ մտածել է, թե Հակոբը կհասկանա իր սխալը, կհատուցի իրեն պատճառված վնասը:

Գործով վկա Հակոբը հայտնել է, թե կնոջ ու որդիների հետ բնակվում է վագոն-տնակում: Զբաղվում են անասնապահությամբ:

Դեպքի օրը որդիները գնացել են անասուններին նայելու, ինքն ու կինը եղել են տնակում:

Լսել են իրենց շան հաչոցը: Հասկացել են, որ իրենց տարածք մարդ է մտել:

Կինն անմիջապես դուրս է եկել: Մի քանի րոպե անց աղմուկ է լսվել: Ինքը դուրս է եկել, տեսել է, որ Էլյանորան իրենց անասունները քշել է ճանապարհի մոտ ու հայհոյանքներ է տալիս: Այդտեղ են եղել նաև իր որդիները:

Էլյանորան անպատիվ խոսքեր է ասել իր ընտանիքի հասցեին: Իրենք զգացել են, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում է, Էլյանորայի հայհոյանքներին չեն պատասխանել:

Ինքն ու որդին անասունները քշել են դեպի սար:

Երբ վերադարձել են, մյուս որդուց իմացել են, որ Էլյանորան հարվածել է իրենց շանը, շունը կատաղել ու կծել է նրան:

Իր մոտ դանակ չի եղել, ինքը Էլյանորային դանակով չի հարվածել: Իրենք շանը հարձակվելու հրաման չեն տվել, Էլյանորան է զայրացրել շանը:

Հակոբն ասել է, թե Էլյանորան ցանկանում է վնաս տալ իրեն ու իր ընտանիքին: Նախկինում նա իրեն արդեն սուտ մեղադրել է բռնաբարություն կատարելու համար ու դատվել է սուտ մատնության մեղադրանքով:

Դատահետքաբանական, դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Էլյանորայի ոտքի ու տաբատի վնասվածքները չեն առաջացել սուր ծակող-կտրող առարկայի ներգործությունից:

Վնասվածքներն ըստ իրենց տեղակայության և համակցության՝ առաջացել են համեմատաբար սուր ծայր ունեցող առարկայի հետ փոխազդեցության մեջ մտնելու, չի բացառվում՝ շան կծելու հետևանքով:

Ընդհանուր իրավասության դատարանը Էլյանորա Բ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 ամիս ազատազրկման:
Պատժի սկիզբը կհաշվվի ամբաստանյալին փաստացի կալանքի տակ առնելու օրվանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում