Հարբուխի ժամանակ ավելի լավ է ղեկին չնստել։ Հիվանդ ժամանակ մեքենա վարելը նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու դեպքում ղեկին նստելը։ Խորհուրդ է տրվում համապատասխան սեզոններին հիշել այդ մասին՝ փոխանցում է Svit 24-ը։
Պարզվում է՝ նման վիճակում մեքենա վարելիս ուշադրությունը ավելի քան 50 տոկոսով պակասում է՝ պարզել են Քարդիֆի համալսարանի մասնագետները։ Դա համարժեք է երկակի վիսկիի քառակի չափաքանակի։
Ցավոք սրտի, հարբուխի կամ գրիպի բուժման միջոցները նույնպես կարող են հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների, քանի որոշ դեղամիջոցներ կարող են քնկոտություն առաջացնել։