Վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ տղամարդիկ այլևս չեն վախենում, որ իրենց կինն իրենցից շատ կվաստակի, և դեմ չեն, որ նա լինի ավելի խելացի և բարձրահասակ: Փորձագետների կարծիքով՝ դրա համար պետք է երախտագիտություն հայտնել Ջորջ Քլունիին, ով ամուսնացավ հայտնի իրավաբան Ամալ Ալամուդինի հետ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Կինոաստղը դրանով նոր թրենդ ներմուծեց: Հարցման տղամարդ մասնակիցների 87 տոկոսը վստահեցրել է, որ կարող է իրենից ավելի խելացի և ավելի շատ գումար վաստակող կնոջ հետ երջանիկ լինել: Կեսից ավելին իր զուգընկերուհու դերում տեսնում է «անկախ կնոջ, ում հետաքրքրում է կարիերան»: 58 տոկոսն էլ հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե իր կինը հասակով ավելի բարձր լիներ, քան իրենք:
Հետազոտողներն այս ֆենոմենը արդեն կնքել են «Քլունիի էֆեկտ» անվանումով: