Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Լոռեցի Կախյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը. ի՞նչ է պարզվել 2000 թ.-ից մինչ օրս. Armtimes.com

Հունվարի 12-ին հանրությունը ցնցվեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից: Շատերի համար այն աննախադեպ էր, բայց 2000 թվականին ևս՝ այդ անգամ Վանաձորում, սպանդի էր ենթարկվել մի ամբողջ ընտանիք:

Armtimes.com-ը գրում է. «2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն և հրազենի գործադրմամբ, ավելի կոնկրետ՝ գլուխներին արձակված կրակոցներով, սպանել էին ե՛ւ նրան, ե՛ւ տանը գտնվող ընտանիքի մյուս վեց անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին: Հրազենից սպանվել էին 46-ամյա Սերյոժա Կախյանը, մայրը՝ 75-ամյա Մալուկ Կախյանը, կինը՝ 46-ամյա Անահիտ Ներսիսյանը, դուստրը՝ 25-ամյա Արևիկ Կախյանը, վերջինիս նորածին որդին, հարսը՝ 21-ամյա Կարինե Հարությունյանը և վերջինիս նորածին դուստրը: Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը և մեծ դուստրը՝ Ալվարդը: Վերջինս ամուսնացած էր և առանձին էր ապրում, իսկ Արմեն Կախյանը ողջ էր մնացել միայն պատահականության բերումով և զուտ այն պատճառով, որ այդ օրը տանը չէր եղել։ Ավելի ճիշտ՝ ինչ-որ տեղից վերադառնալիս էր եղել  և ուշ էր տուն հասել: Սպանդից հետո Վանաձորում տարբեր խոսակցություններ են եղել, վարկածներ, սակայն առավել քննարկվող վարկածներից մեկն այն էր, որ այս հանցագործությանը ինչ-որ ձևով առնչություն է ունեցել Վանաձորում հայտնի «հեղինակություն» Էդիկ Մարտիրոսյանը (առավել հայտնի է որպես Ճաճոյի Էդո):

Սպանված Սերյոժա Կախյանը Վանաձորի մեծահարուստներից մեկն է եղել: Նրան են պատկանել սննդի մի շարք օբյեկտներ՝ ռեստորան, խանութներ, հացի արտադրամաս, շուկա: Այն ժամանակ մամուլում գրվեց, որ Կախյանը ժամանակին առևտրական բնույթի ընդհանուր գործ կամ շփումներ է ունեցել Ճաճոյի Էդոյի հետ և այդ հողի վրա նրանց միջև լուրջ հակասություններ, տարաձայնություններ են եղել: Մեկ այլ խոսակցության համաձայն էլ, Վանաձորում Արմեն Կախյանի քենակալը ինչ-որ խնդիրներ է ունեցել: Այն ժամանակ Վանաձորում խոսակցություն էր պտտվում, որ իբր վերջինս Էդիկ Մարտիրոսյանի նկատմամբ անհաջող մահափորձ է կատարել՝ մեքենայի տակ ռումբ է տեղադրել, որն անսարքության պատճառով չի պայթել: Այնուամենայնիվ, վարկածը, որ հնարավոր է Էդիկ Մարտիրոսյանը կապ ունենար Կախյանների ընտանիքի 7 անդամների սպանդի հետ, ո՛չ հաստատվել և ո՛չ էլ հերքվել էր վարույթ իրականացնող մարմնի կողմից:

Այս խոսակցությունները նոր թափ առան, երբ 2004 թվականի օգոստոսի 3-ին սպանվեց Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին և ազգականը. Վանաձորի մերձակայքում ավտոմատներից ու ատրճանակներից գնդակոծվել էր նրանց ավտոմեքենան: 2000 թվականի ոճրագործությունից որոշ ժամանակ հետո Արմեն Կախյանը հայտարարել էր, որ վրեժ է լուծելու այն անձանցից, ովքեր տարիներ առաջ սպանել էին իր ընտանիքի անդամներին, երեխային, կնոջը: Նա գրեթե համոզված էր, որ իր ընտանիքի անդամների սպանությունը կազմակերպել է Էդիկ Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում