Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Ոչ ոք չի կարող մեզ ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ միայն պատմաբանները կարող են ճիշտ գնահատական տալ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

«Ոչ ոք չի կարող մեզ ստիպել ճանաչել, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը։ Մեր ասելիքը նույնն է՝ եթե դուք իսկապես ցանկանում եք լուծել այս խնդիրը, հանձնեք այն պատմաբանների դատին։ Թող որ պատմաբանները գնահատական տան 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններին։

Մենք միլիոնավոր փաստաթղթեր ենք ներկայացրել, պատրաստ ենք նաև բացել մեր արխիվները։ Թող հայերն ու երրորդ երկրներն էլ բացեն իրենց արխիվները։ Եթե պատմաբաններն ուսումնասիրեն բոլոր փաստաթղթերն ու վճռեն, որ Թուրքիան մեղավոր է, ապա մենք պատրաստ ենք հաջորդ քայլն անել։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանին ձեռնտու չէ դեպքերի այսօրինակ զարգացումը, նրանք պարզապես անընդհատ կրկնում են՝ «Թուրքիան մեղավոր է»»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ հայկական լոբբին ահռելի գումարներ է ծախսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար. «Հայերը կաշառում են որոշ խորհրդարանականների, որոնք առհասարակ որևէ առնչություն չունեն այս ոլորտի հետ և ոչինչ չգիտեն Հայաստանի մասին։ Արդյունքում մի քանի երկիր ճանաչում է, այսպես կոչված, Ցեղասպանությունը, իսկ հայերն ի լուր աշխարհի հայտարարում են այդ մասին։ Մինչդեռ նրանք, ովքեր գնում են այդ քայլին, անգամ չգիտեն, թե քարտեզի վրա որտեղ է Հայաստանը»։

Էրդողանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով թուրքերը Շվեյցարիայում գործընթաց սկսեցին, սակայն «հայերը սեղանին չնստեցին, փախան այնտեղից»։

Թուրքիայի նախագահը վերջում նաև անդրադարձել է 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին իր հղած ուղերձին և նշել, որ ինքը ցավակցել է ոչ միայն հայերին, այլև թուրքերին։

Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի սկզբներին Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիփ Էրդողանը նամակով դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»: Ապրիլի 25-ին Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին, որում, մասնավորապես, ասվում էր. «Կառավարությունների պատասխանատվությունն է՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին։ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»։

Հետագայում թուրքական իշխանությունները մշտապես հիշում են «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման առաջարկը:

2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թայիփ Էրդողանի անունից տարածված և աղմուկ բարձրացրած ուղերձը հաճախ է շրջանառվում թուրք պաշտոնյաների կողմից որպես դրական քայլ: Հայտարարությունը յոթ լեզվով էր, ինչն էլ վկայում է, որ այն ուղղված էր ոչ միայն թուրքական և հայկական լսարաններին, այլ նաև միջազգային խնդիրներ էր լուծում: Էրդողանի ուղերձը մի շարք լրատվամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպես «ցավակցություն» Ցեղասպանության համար, սակայն այնտեղ ցեղասպանության որևէ հիշատակում չկար: Միջազգային մի շարք կառույցներ շտապեցին Էրդողանի քայլը դրական առաջընթաց որակել, սակայն իրականում թուրքական իշխանությունների այս քայլը Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության արտացոլումն էր:

Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը՝ փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Այս ամենի հետ մեկտեղ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում