Իրանը Գոլամալի Հոշրուին ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցիչ է ընտրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելել է այդ պաշտոնի նախորդ թեկնածուի մուտքը երկիր: Այս մասին գրում է BBC-ն:
Հաշրուն արդեն մեկ անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը 1989-1995 թվականներին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ին առընթեր Իրանի նախկին ներկայացուցչի մուտքն ԱՄՆ արգելափակվելու որոշումն ընդունվել է 2014-ի ապրիլին: