Disney ընկերությունը որոշել է նկարահանել նոր ֆիլմ հնագետ Ինդիանա Ջոնսի արկածների մասին: Շարունակության մեջ գլխավոր հերոսին կարող է մարմնավորել դերասան Քրիս Փրաթը՝ հայտնում է Deadline-ը:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք կինոընկերությունը պաշտոնական առաջարկ արե՞լ է Փրաթին:
Նախորդ ֆիլմերում Ինդիանա Ջոնսի դերը կատարել է Հարիսոն Ֆորդը: Նրան հնարավոր է փոխարինի Քրիս Փրաթը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ խաղալով «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում: Այս ֆիլմը ևս թողարկել է Disney ընկերությունը: