Մարդը իր տեսակով միակն է, ով խաղալիքները հասցրել է արվեստի մակարդակի:
Bugaga.ru կայքը ներկայացնում է պատմության մեջ ամենաեկամտաբեր խաղալիքները:
1968-ին խաղալիք ավտոմեքենաների շուկան բրիտանական արտադրող Lesney Products ընկերության և լուցկու տուփի չափերի Matchbox line հավաքածուի մոդելների ազդեցության տակ էր: Ուստի Mattel ընկերության հիմնադիրներից Էլիոթ Հենդլերը թողարկել է նման 16 տարբեր մոդելներ: «Թեժ անիվ» անունը ստացած գունեղ խաղալիքները մինչև հիմա վաճառվում են յուրաքանչյուրը մոտ 1 դոլարով:
Ամենաեկամտաբեր խաղալիքներից է Lego-ն: 1949-ին ընկերությունը ներկայացրել է մեխանիկորեն միմյանց կապվող աղյուսներ (Automatic Binding Bricks), որոնք հիմք են դարձել 1953-ին Լեգոյի կառուցող բլոկների համար: Ժամանակի ընթացքում ընկերությունն ավելի ու ավելի հայտնի դարձավ: Անհնար է հաշվել, թե աշխարհում որքան Լեգո կոնստրուկտորներ են վաճառվել: Յուրաքանչյուր շաբաթ այն միլիոնավոր դոլարների խաղալիքներ է վաճառում:
Mattel ընկերությունը նիհար սևահեր տիկնիկին առաջին անգամ ներկայացրել է 1959-ին: Ընկերության ղեկավար Ռութ Հենդլերը նկատել է, թե ինչպես է իր դուստրը՝ Բարբարան, խաղում թղթե տիկնիկներով, և որոշել է ստեղծել ավելի «երկարակյաց» մի բան: Արդյունքում ծնվեց Բարբին: Խաղալիքը նվաճեց աշխարհը: Առաջին տարում վաճառվել է ավելի քան 350.000 տիկնիկ: Տվյալ պահին աշխարհում վաճառվել է ավելի քան 1 մլրդ Բարբի: